Վարչապետ է վատացել

Չնայած հանգստի սեզոնին՝ կրկին վարչապետ է վատացել: Առիթը մամուլի հրապարակումներից մեկն է՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով մեկնել է Իջեւան ընկերոջ ծննդյան տոնին մասնակցելու: Փաշինյանը անձամբ անդրադարձել է լուրին ու ոչ միայն հերքել, այլեւ հերթական առիթով թիրախավորել լրատվամիջոցներին.«Ընդհանրապես ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց, բայց Սեւանից Դիլիջան ընտանեկան միջոցառման, իսկ Դիլիջանից Իջեւան ընկերոջ տարեդարձին ուղղաթիռով մեկնելը տրամաբանական չէր լինի:
Լրագրողը լուրը հրապարակելուց առաջ կարող էր հարցնել իմ մամուլի խոսնակին: Հիմա էլ էն դարը հո չէ՞, երբ երկրի ղեկավարի մամլո խոսնակը լրագրողների զանգերին չէր պատասխանում»,- գրել է նա:
Փաշինյանը զարմանում ՝ այն մարդկանց վրա, ովքեր նման լուրերին վստահությամբ են վերաբերվում:
«Բա ժողովուրդ ջան, տասնյակ տարիներ ձեզ նման լուրերով են խաբել-թալանել, հիմա էլ ուզում են համոզել, թե էսօրվա կառավարությունն էլ է նույն կերպ ձեզ խաբում-թալանում:
Նրանց ասածի իմաստն էն է, որ մենք ավելի լավ էինք խաբում-թալանում. ընթացքում ձեզ որդնած բրինձ էինք բաժանում, ատամի պրոտեզ, ընտրակաշառք....
Իսկ մի շարք լարատվամիջոցների համար երկրում իսկապես բան չի փոխվել. նրանք ինչպես սնվել, այնպես էլ շարունակում են սնվել սերժառոբական հայրենաթալան ավարից:
Այ էստեղ՝ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թվում լրագրող ու ցուցարար:
Բայց դե մենք սահմամափակված ենք օրենքով եւ արդյունավետ ինստիտուտների չգոյությամբ: Նաեւ այս հարցերը կլուծվեն անպայման՝ օրենքի եւ իրավունքի հիման վրա:
Ասեմ նաեւ, որ ՀՀ վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար, ինչպես օգտվում եմ վարչապետի ավտոմեքենայից, աշխատասենյակից, հատուկ կապից: Սրանից իրադարձություն պետք չի սարքել»:

Հետաքրքիր է՝ եթե վարչապետը մամուլի խոսնակ ունի, ինչու է անձամբ անդրադառնում նման լուրերին: «Սիրո և հանդուրժողականության» կարգախոսով ու վենդետտաներ չանելու խոստմամբ իշխանությունը վերցրած Նիկոլ Փաշինյանը արդեն մեկ տարի է հակառակ մթնոլորտն է ապահովում, հերթական առիթը նա չէր կարող բաց թողնել: Վրեժխնդրությունը դարձել է փաշինյանական իշխանության գլխավոր այցեքարտը: Սիրո և հանդուրժողականության փոխարեն հանրությունը ստացավ սևերի ու սպիտակների բաժանում, երկրում մոլեգնում է ատելության ու թշնամանքի մթնոլորտը: Մեկ տարի է անցել, բայց նա կրկին ներքին թշնամու փնտրտուքների մեջ է, անգամ լրատվամիջոցների թիկունքում նա տեսնում է նախկիններին՝ չտեսնելով, որ այս ճանապարհն այլեւս սպառել է իրեն ու մարդկանց սպասումները ոչ թե նախկիների հետ է կապված, այլ հեղափոխականների: Ակնհայտ է, որ Փաշինյանը դատական իշխանության հետ հաշիվները մաքրելուց հետո անցնելու է չորրորդ իշխանության ներկայացուցիչներին եւ փորձելու է ասպատակել նաեւ այս ոլորտում, կստացվի, թե ոչ, ցույց կտա ժամանակը:

Ծանր մանկություն տեսած մարդկանց պես Նիկոլ Փաշինյանը բոլոր տեղերում ուզում է, որ ինքը միակը լինի, միակ քաղաքական գործիչը, միակ ընդդիմադիրը, միակ խմբագիրը, միակ պոպուլիստը, միակը, միակը, միակը… Վանոսիրադեղյանական ոճով նա պատրաստ է նույնիսկ բռնապետական ճանապարհով կերտել իր անառիկությունն ու եզակիությունը: Նա լրատվամիջոցներին մեղադրում է նախկինների փողի ազդեցությամբ գործելու մեջ, բայց եթե մի քիչ լավ հետ նայի, կտեսնի, որ թե ինքը, թե իր քաղաքական կնքահայրը չեն զիջում նախկիններին, Նիկոլ Փաշինյանը դեռ մեկ տարվա վարչապետ է, բայց ֆանատ լրատվամիջոցներ ունի: Այնպես որ, մի կորցրեք ինքնատիրապետումը, եթե անգամ իրականությունը հաճելի չէ լսել ուրիշի շուրթերից, եւ հանգիստ նստեք տեղներդ:

Անի Սահակյան

դիտվել է 20965 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am