7 տոկոսի սինդրոմը հետապնդում է նաեւ Փաշինյանին

«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտը «սեւերի ու սպիտակների» բաժանելուց հետո շարունակում է մնալ աղճատված: Բոլոր նրանք, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, մեխանիկորեն որակվում են որպես ՀՀԿ-ական կամ քոչարյանական, իսկ որ ավելի վատ է` ՀՀԿ-ին ու Քոչարյանին ծախված: Եվ դա՝ անկախ նրանից, որ քննադատությունը անկեղծ մտահոգություն կարող է լինել, որը միտված է կողքից հուշելու իշխանությանը ավելի ճիշտ գործելու ու չկրկնելու նախորդների սխալները:

Բոլորը հիշում են Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի կարճատեւ բանակցությունները, որի ընթացքում Սարգսյանը մի ուշագրավ դիտարկում արեց. «7-8 տոկոս ձայն հավաքած խմբակցությունը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի»: Սարգսյանն այնքան էր ապավինել պաշտոնական վիճակագրությանը, որ այն այլեւս չէր տարբերում երկրում ստեղծված բոլորովին այլ իրականությունից:

Իսկ իրականությունն այն էր, որ խորհրդարանական ընտրություններում 7-8 տոկոս ձայն հավակնած ուժի առաջնորդը բազմահազարանոց հանրահավաքներ էր առաջնորդել` կաթվածահար անելով բնականոն կյանքը ամբողջ հանրապետությունում: Փաշինյանը արտահայտում էր հասարակության ստվար զանգվածի տարիներով կուտակված արդարացի բողոքն ու քննադատությունը, որոնք մնում էին անպատասխան, որոնք անտեսվում էին, համարվում 7-8 տոկոս ձայն հավաքած մարգինալների բողոք ու քննադատություն:

Եվ այսօր Փաշինյանի թիմը գնում է այդ նույն տրորված ճանապարհով: 7 տոկոսի սինդրոմը հետապնդում է նաեւ Փաշինյանին, նա ու իր թիմը քամահրանքով են վերաբերվում բոլոր այն քննադատություններին, որոնք միտված են ցույց տալու կառավարման սխալներն ու բացերը:

Այս ամենին գումարվում է թունդ ամբոխավարությունը (պոպուլիզմը), որից իշխող թիմն այդպես էլ չի կարողանում հրաժարվել: Անցյալի ստվերների հետ պատերազմը շարունակում են բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով:

Այո, երկընտրանքը հստակ է՝ կա՛մ պետք է լինի օրենք, կա՛մ ինքնադատաստան: Արդյունքում ստացվում է անհասկանալի քաոս, ինչից տուժում է պետականությունը, ստեղծվում են վրեժխնդրության վատ նախադեպեր:

Չտարբերել առողջ քննադատությունը թիրախավորված վատաբանությունից՝ կնշանակի կրկնել նախորդ իշխանությունների սխալները:

Ապավինել պաշտոնական վիճակագրությանը, վստահ ես, որ ստացել ես 70 տոկոսից ավելի քվե եւ վայելում ես ժողովրդի մեծամասնության աջակցությունը, ու ինչ ուզես կանես, պարբերաբար փափագել «բոմժեր» դարձնելու ու «պերաշկիից ավելի առնելու» հնարավորության սահմանափակման մասին, ոչ միայն կատարյալ մոլորություն է, այլեւ, մեղմ ասած, չափազանց տարօրինակ. արդյունքում ամեն օր սեփական գործողություններով անարդյունք վատնում ես այդ կապիտալը՝ կրկնելով նախորդների սխալները:

7 տոկոսի սինդրոմը կործանարար է, նայե՛ք նախորդներին եւ ձեզ խղճացե՛ք: Եթե «հայրենիքը կրկեսի վերածելը» դարձավ իրողություն, ապա գոնե պետք է խուսափել «ծուռ հայելիների երկիր» ունենալուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1026 անգամ
Լրահոս
Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am