Ալավերդիում դժգոհությունները խորանում են. պղնձաձուլարանի վերագործարկման հարցը մնում է չլուծված

«Փաստ» թերթը գրում է. «Ալավերդի քաղաքում ու մերձակա տարածաշրջանում առկա խնդիրները լուծում ստանալու փոխարեն շարունակում են կուտակվել: Մասնավորաբար, պղնձաձուլարանի վերագործարկման հարցը դեռեւս մնում է չլուծված, իսկ գործարանում աշխատող 600-ից ավելի ալավերդցիներ ներկայումս գործազուրկ են։

«Փաստ» թերթի լրագրողի հետ զրույցում նրանք նորից իրենց դժգոհությունը հայտնեցին՝ կապված թե՛ աշխատանքի բացակայության, թե՛ նաեւ իշխանությունների կրավորական կեցվածքի հետ, քանի որ խնդրի հստակեցման առումով գրեթե ոչ մի նկատելի քայլ չի կատարվում։

Նրանք դժգոհում էին նաեւ իրենց պատգամավորներից, որոնք ժամանակին ճոխ խոստումներ էին տվել, իսկ հիմա դրանց մասին մոռացել են:

Ի դեպ, տեղացիները նշում էին, որ ներկայումս ողջ քաղաքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, բնակչության 90 տոկոսը կքած է վարկերի տակ, իսկ վարկառուների մեծ մասի վարկային պատմությունները դասակարգված են՝ նրանք գտնվում են «սեւ» ցուցակներում։

Թերթի զրուցակիցներից մեկը, որպես քաղաքի մտավորականության ներկայացուցիչ, նշեց, որ ալավերդցիները պատրաստվում են հերթական անգամ նամակով դիմել կառավարությանը՝ գործարանի վերագործարկման հարցով: Նա նաեւ հավելեց, որ քննարկվում է բողոքի էլ ավելի մեծ ցույցեր կազմակերպել՝ գուցե նաեւ ճանապարհներն ու երկաթգիծը հերթական անգամ փակելով։ Իրավիճակի ծանրությանը գումարվում է նաեւ քաղաքի ճանապարհների խայտառակ վիճակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 316 անգամ
Լրահոս
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Գրոսին կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին Պակիստանում 24 մարդ է զոհվել Իրանին հարվածների դեմ բողոքի ցույցերի ընթացքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ զոհված զինծառայողների թիվը հասել է 4-ի Իսրայելը վերսկսել է ավիահարվածները Թեհրանին Մերաբ Դվալիշվիլին կասկածի տակ է դրել Արման Ծառուկյանի հաղթանակը RAF 6 մրցաշարում Վանդալիզմ Իսրայելում. Հայֆայում պոկել են Հայոց ցեղասպանության հրապարակի ցուցանակը Լարսը փակ է բեռնատարների համար Իսրայելի բանակը հայտարարել է Իրանում շուրջ 600 օբյեկտ թիրախավորելու մասին Դուբայի օդանավակայանները կվերսկսեն սահմանափակ գործունեությունը ՀՀ-ում քահանա լինելը նշանակում է պատրաստ լինել հայտնվել կառավարության ճնշումների տակ. Տեր Ներսես Պուտինը վերջին շանսն է տվել Թրամփին (video) 1 մլն 200 հազար հայ վերադառնալու է Ադրբեջան․․․ չփորձե՛ք կեղծել․ Ժասմինա Ղևոնդյան (video) Նիկոլն ուղիղ ասել է՝ Տիգրանաշենը հանձնելու է․ Իշխան Սաղաթելյան (video) Ինքը որպես վարչապետ չկա․ Ապարանի բնակիչ (video) Իրանը չի՛ հանդուրժի «Զանգեզուրի միջանցք» ասվածը․․․ ի՞նչ է զգուշացնում ՀՀ-ում՝ Իրանի դեսպանը (video) «Հայաստանում կտրուկ գործողություններ են լինելու, դեռ սպասեք»․ Հայկ Այվազյան (video) «Մեղավոր ենք, որ վախտին ընտրեցինք նման ոչնչության ու բերեց հասցրեց էս օրվան»․ Հարցում (video) Ինչու՞ Աննա Հակոբյանը փախավ Նիկոլից․ Հայկ Նահապետյան (video) Եթե Իրանում սկսվի քաոս, Հայաստանում խայտառակ վիճակ է տիրելու․ Իշխան Սաղաթելյան (video) «Իրանն Ալիևին զգուշացրել է՝ պաշտոնից կհեռացվի՛, եթե…»․ Հայկ Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am