Նիկոլի նոր ռեկորդը` «տռուսիկ-մայկայի» մակարդակ

Նիկոլ Փաշինյանի հերթական գրառումը «սերժառոբական հայրենաթալան ավարից» սնվող ԶԼՄ-ների մասին հերթական անգամ փաստում է, որ մեր սրտի վարչապետը չի կարողանում առանց թշնամու կերպարի:

Նրան անընդհատ ինչ-որ մեկը պետք է, որին մեղադրի չլուծված բազմաթիվ խնդիրների, չզարգացող տնտեսության, սեփական թիմի անկարողության, արժեքային խեղաթյուրումների, արհամարհված ու հուսախաբ եղած քաղաքացիների համար: Եվ ԶԼՄ-ներն այդ շարքում հարմար թիրախ են. «Իսկ մի շարք լրատվամիջոցների համար երկրում իսկապես բան չի փոխվել. նրանք ինչպես սնվել, այնպես էլ շարունակում են սնվել սերժառոբական հայրենաթալան ավարից: Այ էստեղ՝ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թվում լրագրող ու ցուցարար: Բայց դե մենք սահմամափակված ենք օրենքով եւ արդյունավետ ինստիտուտների չգոյությամբ: Նաեւ այս հարցերը կլուծվեն անպայման՝ օրենքի եւ իրավունքի հիման վրա: Ասեմ նաեւ, որ ՀՀ վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար, ինչպես օգտվում եմ վարչապետի ավտոմեքենայից, աշխատասենյակից, հատուկ կապից: Սրանից իրադարձություն պետք չի սարքել»,- գրում է Փաշինյանը` անդրադառնալով լրատվամիջոցներից մեկում հրապարակված հերքմանը:

Նախ փաստն ինքնին, որ վարչապետն անդրադառնում է մի լրատվամիջոցի հրապարակած տեղեկությանը` դրան նվիրելով մի ամբողջ ստատուս, արդեն իսկ փաստում է, թե երկրի առաջին դեմքը որքան է կենտրոնացած ԶԼՄ-ների ուղղությամբ: Այն, որ կենտրոնացած է, ոչինչ, ի վերջո նախկին լրագրող է, հետևաբար նաև հրաշալի գիտի, որ բոլոր ԶԼՄ-ներն էլ, այդ թվում նաև իր խմբագրած թերթը, ժամանակ առ ժամանակ հրապարակել է տեղեկություններ, որոնք իրավացի չեն եղել, կամ էլ եթե եղել են, հնարավոր չի եղել փաստեր հրապարակել: Ինչո՞ւ է Փաշինյանին թվում, թե ինքը կարող էր ունենալ համախոհներ, իսկ իր ընդդիմադիրները չեն կարող: Փաշինյանի ընկալմամբ, համենայն դեպս այդ են փաստում նոր գրառումները, հպարտ քաղաքացիները, միայն իր հետ փողոցներ փակողներն էին, մնացածը դավաճաններ ու ծախվածներ են: Վարչապետի խոսքն ուղղված էր ոչ միայն իր ընդդիմադիրներին, այլ նաև համախոհներին. ինչ ոճով և բառապաշարով է խոսում վարչապետը ԶԼՄ-ի և երկրի հպարտ քաղաքացու մասին` ինչ է նշանակում լրագրող և ցուցարար առնել: Հետաքրքիր է` ինքը ժամանակին իր թերթում աշխատող լրագրողներին, իր հետ քայլ արած քաղաքացիներին պեռաշկո՞վ, թե՞ փողով էր առել:
Ընդհանրապես երկրի ղեկավարի խոսքը ցանկացած հարցի համար նշաձող է, որը հետագայում զսպանակի էֆեկտով տարածվում է պետական ինստիտուտների և ողջ պետության վրա: Փաշինյանի սահմանած նշաձողերը ոչ միայն այս կոնկրետ դեպքում, այլ ընդհանրապես խայտառակ ցածր մակարդակի են: Նա ամեն անգամ գերազանցում է ինքն իրեն` սահմանելով նոր ռեկորդ: Երբ վարչապետն իր ասուլիսում բանակի խնդիրների մասին խոսելիս ավելի քան 10-15 անգամ կրկնում է «տռուսիկ-մայկա» արտահայտությունը, բանակի բովանդակությունն այդ բառերն արտաբերողի ենթագիտակցության մեջ ակամայից հավասարվում է «տռուսիկ-մայկայի» մակարդակի: Երբ վարչապետն ասում է, որ դատավորները վնգստում են, իսկ Սահմանադրական դատարանը սեփականաշնորհված է որպես բուդկա, օրենքը հավասարվում է գազազած շան հաչոցի, ոչ ավելին: Սա հարիր բառապաշար չէ երկրի առաջին դեմքին, վիրավորական է քաղաքացու համար: Խոսքը հոգու հայելին է, բառապաշարը նաև մտածողություն է. անթույլատրելի է անընդհատ զրոյացնել բոլոր արժեքները` մամուլ, բանակ, քաղաքացի, ցուցարար, ազատ խոսք, դատարան, դատավոր:

Հայկ  Դավթյան

Ինչ վերաբերում է նրան, թե լուրը հրապարակելուց առաջ կարող էին հարցնել վարչապետի մամուլի խոսնակին: Մեկնաբանության փոխարեն` առաջարկում ենք ընթերվել Փաշինյանի և նրա տիկնոջ խմբագրած թերթի 2008-2018 թվականների համարները:

դիտվել է 8157 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am