Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է փորձարկել /տեսանյութ/
Հուլիսի 31-ին Հյուսիսիային Կորեայի Վոնսան շրջանում կրկին փոքր հեռահարության բալիստիկ երկու հրթիռ է փորձարկվել, որը հաստատել են նաև ամերիկացի զինվորականները,հաղորդում է կորեական Yonhap գործակալությունը։
Հարավկորեացի զինվորականները նշել են, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների փորձարկումը «չի նպաստում Կորեական թերակղզում լարվածությունը թեթևացնելու փորձերին» և կոչ են արել դադարեցնել այդ գործողությունները: