ԴԱԻՇ-ի գրոհայինները քիմիական զենք են կիրառել
TASS գործակալությունը հայտնում է,որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները քիմիական զենք են կիրառել Իրաքի հյուսիսում քրդական զինված կազմավորումների ստորաբաժանումների դեմ։ Այս մասին հայտարարել է Իրաքի քրդական ուժերի ներկայացուցիչներից մեկը՝ Սիրվան Բարզանին։
ԴԱԻՇ-ը հարձակումն իրականացրել է Մոսուլից 50 կմ հարավ-արևելք գտնվող Էլ-Քուվեյր շրջանի Աբու-Շիթ գյուղի մոտ՝ արձակելով քիմիկատներով լցոնված 12 հրթիռ,ասել է նա:
Տուժել է 6 քուրդ զինյալ:

