Պան Գի Մունին Բաքվում սպասում են ապրիլի 25-27-ը
Trend -ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կժամանի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումին, որն անցկացվելու է ապրիլի 25-27-ը, հայտնել են դիվանագիտական աղբյուրները: Նրանց խոսքերով՝ այցի ընթացքում պլանավորված են բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ: Ֆորումին մասնակցելու են 120 երկրների ավելի քան 2500 հյուրեր, այդ թվում նաև նախագահներ ու նախարարներ:
