Ո՞վ պետք է վատնված գումարները վերադարձնի պետբյուջե

168 ժամը գրում է.«Օրեր առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորները հուլիսի 26-ին Հայաստան էին տեղափոխվել արտասահմանյան ավիաընկերության միջոցով։

168.am-ի հարցին ի պատասխան՝ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ասել էր, որ արտասահմանյան փոխադրողին այլընտրանք չկա, քանի որ «տեխնիկական խնդիրներ են առաջացել, քանի որ մեր հայկական ավիաընկերությունները չեն թռչում Եգիպտոս ու ամբողջ սիստեմա չունեն, թե ինչպես տոմսեր տպեն, սպասարկեն»։

Մեզ հետ զրույցում, սակայն, հայկական երկու՝ «Արմենիա» և «Տարոն-Ավիա» ավիաընկերությունների ներկայացուցիչները նշել էին, որ որևէ խնդիր չկա, պարզապես Կոմիտեում որոշել էին թռիչքն իրականացնել արտասահմանյան փոխադրողի միջոցով։

Կառավարության հաղորդագրությունից տեղեկացանք, որ խնդրի լուծման համար պետբյուջեից հատկացվել է 47 միլիոն դրամից ավելի գումար, այնինչ մեր տեղեկություններով՝ տեղական ավիափոխադրողները շուրջ 3 անգամ պակաս գումարով կիրականացնեին վերոնշյալ թռիչքը։

Ինչևէ, կարծես թե 168.am-ի հրապարակումը զգաստացրել է հայրենի Կառավարությանն ու Քաղավիացիայի պետական կոմիտեին, որովհետև երեկ՝ ուշ երեկոյան, տեղեկացանք, որ, այնուամենայնիվ, Հուրգադա-Երևան երկրորդ թռիչքը կիրականացնի «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը։

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց «Տարոն–Ավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը։

«Մեր տնօրենն ինձ ասաց, որ Կառավարությունից դիմել են իրեն ու առաջարկել են իրականացնել օգոստոսի 1-ի չվերթը։ Թե կոնկրետ ո՞վ է դիմել, տեղյակ չեմ։ Մենք ամեն ինչ կազմակերպում ենք այդ չվերթը բարձր մակարդակով իրականացնելու համար՝ տարբեր երկրներից՝ Կիպրոսից, Հունաստանից և Թուրքիայից, նրանց տարածքով թռչելու թույլտվություն ստանալուց սկսած՝ մինչև Հուրգադայի օդանավակայանի սպասարկման հետ կապված գործողությունները»,- ասաց Լևոն Քարամյանը։

Վերջինս ևս մեկ ամգամ շեշտեց, որ այդ չվերթն իր կարգավիճակով հատուկ չվերթ է և իրականացվում է Եգիպտոսի տարածքում գտնվող մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու համար, ու ոչ մի վաճառքի համակարգ կամ «սիստեմա», ինչպես իրենք են ասում, անհրաժեշտ չէ, քանի որ դա նոր չվերթ չէ, ու այդ չվերթը լցնելու խնդիր չկա։

Խոսելով գնային առաջարկի մասին ու մեր այն դիտարկմանը, թե փաստորեն պետբյուջեից տրամադրվելիք 47 միլիոն դրամից, որը պետք է երկու թռիչք սպասարկեր, զգալի մասը հետ կվերադարձվի պետական բյուջե, քանի որ իրենց գնային առաջարկն անհամեմատ ավելի էժան է, Լևոն Քարամյանն ասաց.

«Այո, որքանով ես եմ տեղյակ, Հայաստանում լիցքավորելու են օդանավի մեկնման և հետադարձի վառելիքը։ Մենք իրականացնելու ենք այնտեղի բոլոր ծախսերը, նաև 3 տոննա նավթ ենք վերալիցքավորելու, որպեսզի պահուստային վառելիք ունենանք հետադարձի համար։ Իրականացնելու ենք նաև օդանավակայանի ծախսերը։ Սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ հանրագումարով՝ այդ գինը շատ ավելի մատչելի է, քան նախկին առաջարկը»։

Լևոն Քարամյանը նշեց նաև, որ թռիչքը պետք է իրականացվեր Գյումրիից, սակայն դա դեռ վերջնականապես հաստատված չէ։

««Արմենիա» ավիաընկերությունն է դիմել մեզ, որ մենք իր փոխարեն չվերթեր իրականացնենք Վորոնեժ, Մինվոդի, Բաղդադ, քանի որ իրենք օդանավի հետ որոշակի խնդիր ունեն, և այդ պատճառով հնարավոր է, որ մեր օդանավը գա Երևան, այդ թռիչքներն իրականացնի ու նոր Երևանից թռչի Հուրգադա»,-ասաց «Տարոն-Ավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանը։

Նա հավելեց նաև, որ իրենք այսօր դիմել են Քաղավիացիայի պետական կոմիտեին։ Հաշվի առնելով այդ չվերթի հատուկ կարգավիճակն ու հրատապությունը, նկատի ունենալով, որ Կիպրոսից, Հունաստանից ու Թուրքիային թույլտվություն ստանալը՝ իրենց երկրների օդային տարածքով թռչելու համար, բավականին ժամանակատար է ու բարդ գործընթաց է, խնդրել ենք, որ Կոմիտեն՝ CDA-ի միջոցով, օգտագործելով իր դիվանագիտական կապուղիները՝ ստանան այդ թույլտվությունները և այդ կերպ իրենց աջակցեն։

«Գործընթացը սկսվել է, հարցումներն ուղարկվել են, ու սպասում ենք այդ թույլտվություններին»,- եզրափակեց Լևոն Քարամյանը՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ թռիչքը կկազմակերպվի ամենաբարձր մակարդակով, ու մեր քաղաքացիները պատշաճ մակարդակով կվերադառնան հայրենիք։

Ահա այսպիսի շրջադարձ։ Փաստորեն, ոչ մի խոչընդոտ էլ չկար. Եգիպտոսից մեր քաղաքացիներին տարհանող երկրորդ չվերթը կիրականացնի տեղական ավիափոխադրողը։ Եվ ուրեմն, այնուամենայնիվ, ինչո՞ւ էր ստում Տաթևիկ Ռևազյանը, և ո՞վ պետք է պատասխան տա պետբյուջեից միլիոնավոր դրամների՝ ըստ էության, փոշիացման համար։

Ումի՞ց պետք է ստանանք այն հարցի պատասխանը, թե եթե, ի վերջո, հնարավոր էր այդ թռիչքն իրականացնել տեղական ավիափոխադրողի միջոցով, ինչո՞ւ այն վստահվեց արտասահմանյան ավիաընկերության, և ո՞վ պետք է վատնված գումարները վերադարձնի պետական բյուջե»։

 

դիտվել է 1014 անգամ
Լրահոս
Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am