Դինքի գործով կասկածվող երկու ոստիկաններ ազատ են արձակվել
«Թարաֆ» պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ապրիլի 19-ին տեղի ունեցած դատական նիստում որոշում է կայացվել ազատ արձակել երկու կասկածյալների: Դատարանի որոշմամբ ազատ են արձակվել ոստիկաններ Մուհիթթին Զենիթն ու Օզքան Մումջուն, ով Դինքի սպանության ժամանակ եղել է Տրապիզոնի ոստիկանության կոմիսարներից: Դատարանն արգելել է նրանց երկրի տարածքից դուրս գալ: Դատարանի որոշմամբ`Ջիզրեի ոստիկանապետ Էրջան Դեմիրը, Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի ոստիկանության հետախուզական վարչության C բաժանմունքի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը և Տրապիզոնի ոստիկանության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը կշարունակեն ձերբակալված մնալ:
