Թբիլիսիում ասուլիս անցկացնելու՝ Սանիթեքի որոշումը շոկային էր իշխանության համար

Իրավունքը գրում է.

«Սանիթեքի» սպառնալիքը՝ Երեւանի աղբահանության թեմայով ասուլիս անցկացնել Թբիլիսիում, ըստ մեր արժանահավատ աղբյուրի, շոկային է եղել ՀՀ իշխանա­կան վերնախավի համար։ Աղբյուրը տե­ղեկացրել է, որ իշխանական վերնա­խավը եւ անձամբ Փաշինյանը բավա­կանին հստակ հասկացել են, որ քաղա­քական առումով նման քայլը եթե ոչ մահացու, ապա առնվազն ծանրագույն հետեւանքներ կունենա։ Այսինքն, «Սա­նիթեքը», լինելով միջազգային կազմա­կերպություն, եթե Թբիլիսիում ասուլիս անցկացնի եւ իր այդ քայլը բացատրի, թե մտավախություն ունի, ընկերության ղեկավարությունը կարող է հետապն­դումների ենթարկվել, ապա Հայաս­տանն անմիջապես պետք է վերջնակա­նապես մոռանա ոչ միայն օտարերկրյա ներդրումների մասին, այլ միանգամից ձեռք կբերի ոչ միայն ներդրողներին, այլ ամեն մի այ­լախոհություն հետապնդողի վարկանիշ՝ դրա­նից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ։ Ար­դյունքում, ըստ աղբյուրի, անմիջապես շփում­ներ են սկսվել ընկերության ղեկավարության հետ, տրվել են բազմաթիվ խոստումներ, թե ասուլիսը Երեւանում արեք, որեւէ խնդիր չի լի­նի։

Սակայն ընկերությունը նաեւ իրեն իրավունք է վերապահել, որ կասեն այն ամենը, ինչը ցան­կանում էին ասել։ Ընդ որում, Թբիլիսիում ասուլիսը չեղարկելով եւ այն Երեւանում անցկացնե­լու մասին հայտարարությունում ընկերությունը նաեւ ֆիքսեց. «Չունենք երաշխիքներ, որ ընկե­րության բաժնետերերի եւ ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հե­տապնդումներ»։ Այսինքն, որ անձնական անվ­տանգության առումով մտավախություններ եղել են եւ պահպանվում են։ Ավելին, աղբյուրը նաեւ փոխանցեց, որ այդ փաստն ընկերությունը հատուկ է շեշտել, որպես երաշխիք, որ հե­տապնդումներ իրոք չեն լինի։ Այսինքն, նման հայտարարությունից հետո հետապնդումների դեպքում միանգամից հայաստանյան իշխանա­կան վերնախավը կհայտնվի աշխարհով մեկ «իզգոյի» կարգավիճակում։

Միաժամանակ աղբյուրը տեղեկացնում է, որ «Սանիթեքի» հետ ամենավերին մակարդակով շփումները դեռ շարունակվում են նպատակ հետապնդելով գտնել ինչ-որ միջոցներ, որոնք ընկերությունը կհամարի բավարար եւ մայրաքա­ղաքի աղբահանության մասին ողջ իրական պատկերը չի հանի ջրի երես։ Կգտնվե՞ն նման լուծումներ, դա կերեւա ուրբաթ օրը տեղափոխ­ված ընկերության ասուլիսից։ Ընդ որում, կան կցկտուր խոսակցություններ, որ խնդիրն արդեն ամենեւին էլ միայն ֆինանսական հարթությու­նում չէ։ Այսինքն, որ «Սանիթեքը» պարզապես հրաժարվում է գործ ունենալ քաղաքապետ Հայկոյի հետ։ Ավելին, նույն լուրերը տեղեկաց­նում են նաեւ, որ իշխանական վերնախավում եւս թբիլիսյան չկայացած ասուլիսի եւ դրա քաղաքական հետեւանքների պատճառով Հայկոյից դժգոհությունները հասել են ծայրահեղության։ Սակայն հաշվարկում են, որ այս պահին նրանից հրաժարվելը եւս կունենա ծայրահեղ ծանր քաղաքական հետեւանքներ, ու լուծում չի գտնվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 566 անգամ
Լրահոս
Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am