Մի կրակոցով երկու նապաստակ

Հուլիսի 30–ի երեկոյան ՀՀ ՀՔԾ–ում մեղադրանք է առաջադրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Այս հոդվածը սահմանում է՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորն է։ Մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորյանը ազատ արձակեց Արցախի Հանրապետության նախագահների երաշխավորության հիմքով, այնուհետև կասեցրեց գործի քննությունը և գործն ուղարկեց Սահմանադրական դատարան։ Օրերս գլխավոր դատախազի միջնորդությամբ կասեցվել է Գրիգորյանի լիազորությունները, իսկ դրանից առաջ հայտնի դարձավ, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվել` քննվող գործի շրջանակներում, թե որ գործի, ՀՔԾ-ից չէին հայտնում:

Դավիթ Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն արդեն հայտնել է, որ Դավիթ Գրիգորյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հայտարարել է, որ սա ուղիղ կապ ունի իր մասնագիտական գործունեության ընթացքում մեկ այլ գործով կայացված երկու որոշումների հետ։ Ակնարկը հասկանալի է, խոսքը Քոչարյանի գործի մասին է:

Երվանդ Վարոսյանը ծանոթացել է առաջադրված մեղադրանքի բովանդակությանը եւ պնդում է, որ թեև մեղադրանքի բովանդակությունը շատ առումներով իրականությանը չի համապատասխանում, սակայն անգամ առկա տեքստը չի պարունակում հանցագործության մասին վկայող որևէ փաստական հանգամանք։
«Սա հերթական առիթն էր համոզվելու, որ իրականացվողը իրավական գործընթաց չէ, այլ ուղղակի հետապնդում է դատավորի նկատմամբ, որով փորձ է արվում սաստել նաև մյուս դատավորներին։ Միաժամանակ, այսպես լուծվեց նաև Ռոբերտ Քոչարյանի գործն այլ դատավորի փոխանցելու հարցը»,–ասել է փաստաբանը։

Իշխանությունը մի կրակոցով երկու նապաստակ է պահել թիրախում, նախ՝ կիրագործվի իրենց ցանկությունը եւ գործը մեկ այլ դատավորի կմակագրվի, որը ամենայն հավանականությամբ Դավիթ Գրիգորյանի պես հավատարիմ ու անսասան չի կատարի իր մասնագիտական պարտականությունները՝ աչքի առջեւ ունենալով գործընկերոջ նկատմամբ հետապնդումը, երկրորդ՝ սրանով իշխանությունը հստակ մեսիջ է հղում բոլոր դատավորներին՝ցույց տալով այն տեղը, ուր կհայտնվեն իրենք՝ չկատարելով Նիկոլ Փաշինյանի քմահաճությունները:

Սա ավելին է քան խայտառակությունը, այս պայմաններում խոսել դատավորների վրա ազդեցություն չունենալուց, դատական համակարգը բարեփոխելու գեղեցիկ ծրագրից, քաղաքական անմեղսունակություն է միայն հարկավոր: Նիկոլ Փաշինյաը ստեղծում է արդարադատության մի համակարգ, որը բացառապես պետք է սպասարկի իր ու իր իշխանության շահերը, իսկ անհնազանդների դեմ գործ սարքելը, տուն կամ մեկ ուրիշ տեղ ուղարկելը մեկից մեկ է:

 

Հ.Գ.-Հիսունից ավել փաստաբաններ մինչ այս պահը միացել են Դավիթ Գրիգորյանի պաշտպանության ստորագրահավաքին:

Անի Սահակյան

դիտվել է 1694 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am