«Ապրիլի 17-ին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում անձամբ ընտրակաշառքի բաժանման դեպք չեմ տեսել, բայց բազում ահազանգեր եմ լսել: Բայց դա երևույթ է, որ միգուցե չես կարող ապացուցել, բայց գիտենք բոլորս, որ այդպես է»,-Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը` չհամաձայնելով մյուս բանախոս, հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանի դիտարկման հետ, որ Հրազդանում նորմալ ընտրություններ են անցկացվել:
«Ես եղել եմ տեղամասում, երբ զգացվում էր, որ մարդիկ պայմանավորված խմբերով գալիս են»,-ասաց Էդգար Առաքելյանը :Իսկ հարցին , որ «լավ հարևանություն է, միգուցե», նկատեց, որ այդ լավ հարևանությունը միայն ընտրությունների ժամանակ է ի հայտ գալիս:
«Մի տատիկ եկավ, ընտրեց, հետո քվեարկությունից հետո հանձնաժողովի անդամին ասաց.« Ես եկա, իմ պարտքը կատարեցի»՝ ցույց տալով, որ ինքը եկել է, բայց հանձնաժողովի անդամը հասցրեց հասկացնել, որ չշարունակի»,-ասաց ՀՎԿ թեկնածուն:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը