Պուտինը պահելու է ինտրիգը

Ռուսաստանի գործող օրենսդրությամբ՝ Վլադիմիր Պուտինը չի կարող երեք անգամ անընդմեջ (իսկ ընդհանուր առմամբ՝ հինգ անգամ) առաջադրվել նախագահի թեկնածու, ուստի չի կարող մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին:

Ու այստեղ հարց է ծագում՝ ո՞վ է լինելու Ռուսաստանի հաջորդ նախագահը...

Երկար ժամանակ է, ինչ այս հարցին փորձում են պատասխանել ողջ աշխարհից, լրագրողներ, մեկնաբաններ, փորձագետներ, քաղաքական գործիչներ ու դիվանագետներ: Իսկ Ռուսաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները՝ հասարակության նկատմամբ ուժի կիրառումը իրավապահների կողմից լրացուցիչ ազդակ էր այն մասին, որ հնարավոր է իշխանության ներսում է տարբեր թեւերի մեջ բախումն արագանա:

Այսպես, «Լևադա-Կենտրոնի» վերջին հարցումների տվյալներով՝ ռուսաստանցիների 38 տոկոսը չի ցանկանում, որ 2024 թվականից հետո Վլադիմիր Պուտինը մնա նախագահի պաշտոնում: Նման կարծիք հայտնող ռուսաստանցիների թիվը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 11 տոկոսով:

Կրեմլում Պուտինի մնալուն կողմ են արտահայտվել հարցվածների 54 տոկոսը: Ռեկորդային ցածր է չկողմնորոշվածների քանակը՝ ընդամենը 8 տոկոս: Հարցումն անցկացվել է հուլիսի 18-24-ը:

Իսկ Մոսկվայում հուլիսի 27-ի չարտոնված բողոքի ակցիայից հետո 41 մարդ է կալանավորվել և դատապարտվել 3-ից մինչև 15 օրվա ազատազրկման։ Անկախ OVD-Info կայքը հաղորդում է, որ այս թիվը կարող է աճել, քանի որ 79 հոգու էլ տարբեր վարչական տուգանքների են ենթարկել, և դատական լսումները դեռ շարունակվում են։

Հուլիսի 29-ին Մոսկվայի դատարանը տասն օրվա ազատազրկման է դատապարտել Մոսկվայի Կրասնոսելսկի շրջանի ղեկավար Իլյա Յաշինին՝ հանրային միջոցառումներ կազմակերպելու կարգը խախտելու մեղադրանքով։

Հիշեցնենք, անցյալ շաբաթ օրը Մոսկվայում անցկացվեց բազմամարդ բողոքի չարտոնված ցույց, որի ժամանակ ոստիկանությունը բերման ենթարկեց շուրջ 1400 քաղաքացիների:
Պուտինը, թերեւս, դեռ երկար կպահի ինտրիգը՝ չպատասխանելով հարցին, թե ում է տեսնում ՌԴ նախագահի պաշտոնում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1835 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am