Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն կնպաստեն Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններում փոխզիջումների ձեռք բերմանը, որոնք կմեկնարկեն մոտակա օրերին,այս մասին ռուսական «Իզվեստիա» թերթին հայտնել է դիվանագիտական շրջանակներում նրա աղբյուրը:
Ռուսաստանի նախագահը պատրաստ է փոխզիջումների անհրաժեշտության հարցում անձամբ համոզել երկու կողմերի քաղաքական գործիչներին, քանի որ կողմերից ոչ մեկն էլ պատրաստ չէ զիջել,հայտնել է աղբյուրը և հավելել. «Հենց խոսքը վերաբերում է ռազմական գործողությունների դադարեցմանը, երկու կողմերն էլ պատրաստ են նստել բանակցային սեղանի շուրջ: Սակայն միանգամից հիշատակվում են փոխադարձ հավակնությունները (դժգոհությունները), և տարածքային հարցը դառնում է անլուծելի:
Սպասվում են ծանր բանակցություններ, և այստեղ առանց Ռուսաստանի գործը գլուխ չես բերի:
Կարգավորման ռուսական ծրագիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանին վերադարձվի տարածքի մի մասը, հակամարտության գոտում մտցվեն խաղաղապահներ, վերադարձվեն փախստականները, ու օրինականացվի Ղարաբաղը , իսկ հետո, երբ կրքերը հանդարտվեն, անցկացնել տարածաշրջանի պատկանելության մասին հանրաքվե:
Սակայն կողմերից ոչ մեկն էլ չի ցանկանում համաձայնել այդ ծրագրին, եթե հանրաքվեի ելքը կանխորոշված չլինի հօգուտ իրեն: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Ռուսաստանի համար ռազմավարական գործընկերներ են, և նա կարգավորման բոլոր փուլերում էլ արել է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի կողմերին տրամադրի խաղաղ կարգավորման ու բացառի հակամարտելը:
Դժվար է որևէ կանխատեսում անել, սակայն թշնամական գործողությունների դադարեցումը, անվստահության հաղթահարումը և գլխավորը՝ բանակցային գործընթացը տեղից առաջ մղելու փոխադարձ ցանկությունն արդեն կլինեն զգալի առաջընթաց»:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը