Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 20-ին, Ստեփանակերտի N զորամասից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի իրենց վստահված տարածքներ մեկնեցին հայ քաջարի զինվորներն ու կամավորականները: Մեկնողների մեջ էին Երևանից և գրեթե բոլոր մարզերից ժամանած կամավորականներ, ովքեր դիրքերում փոխարինելու են հերոս տղաներին, որոնց մեջ մեծ թիվ են կազմում ժամկետային զինծառայողները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում մեկնողներն ասում էին. «Լավ էլ տեղյակ ենք, որ ժամկետային զինծառայողները կյանքի գնով հետ են շպրտել ազերի ճիվաղ-բաշիբոզուկներին մեր սահմաններից, ինչի շնորհիվ Ադրբեջանի ղեկավարության և նրա մեծ եղբոր՝ Թուրքիայի իշխանությունների նպատակը՝ գրավել Արցախը և հայաթափել այն, այս անգամ նույնպես չիրականացավ»,-նորից հպարտորեն ասելով, որ դա, առաջին հերթին, ժամկետային զինծառայողների ու այդ պահին նրանց հետ դիրքերում գտնվող սպաների շնորհիվ էր: Դիրքեր մեկնելուց առաջ ողջ հրապարակը թնդում էր երգու ու երաժշտությամբ, ու մեկնողները նշում էին. «Եթե մի տեղ կա 18 տարեկան զինվորի առյուծ-հոգի, եթե մի տեղ մեկ բռունցք են դարձել զինվորը, սպան, կամավորականը, բժիշկը, հոգևորականն ու մտավորականը, ապա այդ ազգին ոչ մի ուժ չի կարող հաղթել ու ծնկի բերել: Փառք ու պատիվ նահատակված հերոսներին ու մենք թույլ չենք տա, որպեզի խախտվեն մեր սահմանները: Փառքով գնում ենք, փառքով ու հաղթանակով էլ վերադառնալու ենք»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը