Ամո՛թ Գերմանիայի կանցլեր Մերկելին՝ Էրդողանի սպառնալիքներին տեղի տալու համար

Շատ վատ է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ցանկանում է դատի տալ գերմանացի երգիծաբանին իրեն վիրավորելու համար… Սակայն ավելի մեծ խայտառակություն է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի թույլտվությունը դատական գործընթաց սկսելու՝ 19-րդ դարի օրենքի հիման վրա… Ըստ այս հնացած օրենքի՝ ամեն ոք, ով վիրավորում է որևէ օտարերկրյա ղեկավարի, կարող է դատական կարգով պատասխանատվության ենթարկվել՝ Գերմանիայի կառավարության համաձայնությունն ստանալուց հետո: Այժմ Էրդողանը համալրեց Իրանի շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի և Չիլիի առաջնորդ Ավգուստո Պինոչետի բռնատիրական շարքերը, որոնք համանման դատական հայցեր էին ներկայացրել Գերմանիայում: Մերկելն սկզբում պաշտպանում էր Գերմանիայի քաղաքացու ազատ մամուլի և կարծիք հայտնելու իրավունքը՝ ի տարբերություն Թուրքիայի անմարդկային օրենքներին,  սակայն անամոթաբար ընկրկեց Էրդողանի առջև, երբ վերջինս սպառնաց Եվրոպան հեղեղել Սիրիայի փախստականներով՝ նրանց արտահոսքը կանխելու համար մի քանի միլիարդ դոլար ստանալուց հետո… Թվում է, թե Մերկելը, Օբաման և ուրիշները չեն հասկանում, որ ամբարտավանին զիջումներ անելը հանգեցնելու է ավելի շատ սպառնալիքների: Նրան կանգնեցնելու միակ միջոցը պարզապես «ոչ» ասելն է: Բնականաբար, Էրդողանը հիստերիայի մեջ կընկնի, ինչպես շփացած երեխա՝ կսպառնա և, հավանաբար, հետ կկանչի իր դեսպանին… Սակայն, որոշ ժամանակ անց, նա կսովորի, որ չի կարող իր կամքը պարտադրել Թուրքիայի սահմաններից դուրս, և որ մնացյալ աշխարհն ամենևին էլ չի ենթարկվելու իր սուլթանական հրահանգներին… Արդեն մի քանի տասնամյակ է, որ ամերիկյան, բրիտանական և իսրայելական ղեկավարները  միևնույն նվաստացուցիչ սխալն են թույլ տալիս՝ խոնարհվելով Էրդողանի և նրա նախորդների սպառնալիքների առջև՝ չարտասանելով «Հայոց ցեղասպանություն» բառերը: Եթե առաջին օրից այդ ղեկավարները պարզապես ոչ ասեին, ապա իրենք իրենց կազատեին տարիներ շարունակ հնչող սպառնալիքներից… Ցավոք, նրանք թույլ են տալիս, որ «պոչը թափահարի շանը»… Այժմ Մերկելն սայթաքել է՝ թուրք ամբարտավանին հանգստացնելու համար: Նա կոպիտ սխալ է արել՝ թույլ տալով գերմանացի երգիծաբանի հետապնդումը՝ Էրդողանի բարեկամությունը շահելու համար… Շուտով Թուրքիայի նախագահը նոր պահանջներ կներկայացնի Գերմանիայի կանցլերին սիրիացի փախստականների և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ, ինչպես օրինակ, հունիսին Բունդեսթագում նախատեսված Հայոց ցեղասպանության վերաբերյալ քվեարկությունը, որն արդեն մի քանի անգամ հետաձգվել է թուրքական սպառնալիքների պատճառով: Մերկելի անխոհեմ և հակաժողովրդավարական քայլը կարող է պառակտել «մեծ կոալիցիոն» կառավարությունը: Գերմանիայի խորհրդարանի ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Թոմաս Օբերմանը քննադատել է նրա որոշումը՝ կոչ անելով կանցլերին չեղյալ համարել հնացած օրենքը: Օբերմանը զգուշացրել է՝ օտարերկրյա պետությունների ղեկավարները չպետք է օգտվեն հատուկ իրավունքներից Գերմանիայի քաղաքացիներին դատի տալու համար: Մերկելի կառավարության երկու ազդեցիկ նախարարները ևս ընդդիմացել են նրա որոշմանը: Արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և արդարադատության նախարար Հեյկո Մաասը հայտարարել են. «Կարծիք հայտնելու ազատությունը, լրատվամիջոցները և մշակույթը մեր Սահմանադրության ամենամեծ հարստությունն են»: Բացի այդ, ըստ վերջին հարցախույզի, գերմանական հանրության երկու երրորդը դեմ է երգիծաբանին դատելու Մերկելի որոշմանը: Իսկ վերջին մի քանի օրերի ընթացքում նրա վարկանիշը 56 տոկոսից իջել է 45-ի: Ըստ մեկ այլ հարցման՝ հարցվածների 66 տոկոսը դեմ է երգիծաբանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն, և միայն 22 տոկոսն է կողմ դրան: Գերմանական ZDF հեռուստակայանը, որը ցուցադրել է Էրդողանի մասին երգիծաբանի տեսանյութը, լիակատար իրավական աջակցություն է խոստացել նախաքննության ընթացքում: Եվրահանձնաժողովի նախագահը Ժան-Կլոդ Յունկերը նույնպես քննադատել է Էրդողանի անընդունելի անհանդուրժողական արձագանքը: Ըստ թուրքական «Հյուրիեթ» թերթի՝ Յունկերը խոստացել է փոխզիջման չգնալ եվրոպական արժեքների հարցում՝ Անկարայի միգրացիոն հոսքերը կանգնեցնելու դիմաց: «Չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարող են Գերմանիայի դեսպանին կանչել դաժան երգիծական երգի համար», ասել է Յունկերը ապրիլի 13-ին: «Դա Թուրքիային մեզ ավելի մոտ չի դարձնի, այլ ավելի կհեռացնի մեզ իրարից»: Ինչպես հայտնում է «Նյու Յորք թայմս» թերթը՝ Էրդողանը գրեթե 2000 բողոք է ներկայացրել Թուրքիայում իրեն վիրավորելու մեջ մեղադրվող անձանց դեմ: Թուրքիայի նախագահն արդեն մասնավոր հայց է ներկայացրել գերմանական դատարան ընդդեմ երգիծաբանի, որին մեղավոր ճանաչելու դեպքում սպառնում է երեք տարվա ազատազրկում կամ անորոշ տուգանք: Երգիծաբան Յան Բոհմերմանը իր երգիծական բանաստեղծության մեջ ակնարկում է այծերի հետ սեռական հարաբերությունների և փոքրամասնություններին ճնշելու մասին: Նա Էրդողանին անվանել է «սյան պես խուլ, վախկոտ, կատաղած» և «այլասերված, ոջլոտ…. մանկական պոռնոֆիլմեր դիտելիս քրդերին քացով խփող և քրիստոնյաներին հարվածող»: Անկախ նրանից, թե որքան վիրավորական կարող է լինել բանաստեղծությունը, գրողը պետք է իրավունք ունենա ազատորեն արտահայտելու իր կարծիքը: Մի բան է երրորդ աշխարհի բռնատիրական ղեկավար Էրդողանի համար՝ ճնշել լրատվամիջոցներին, և բոլորովին այլ՝ արևմտաեվրոպական ժողովրդավարական խոշոր երկրի ղեկավարի համար՝ կողմնակից լինել մերձավորարևելյան ֆաշիստական պետության սուլթանի հետ: Այս առումով, Մերկելի արարքը շատ ավելի դատապարտելի է, քան Էրդողանինը… Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի  

դիտվել է 42 անգամ
Լրահոս
«Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am