Դավիթ Գրիգորյանի հետ կատարվող գործողություններն ամբողջ դատական համակարգի դեմ իրականացվող ոտնձգություն է. Երվանդ Վարոսյան

Փաստը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ զարգացող գործընթացները փաստաբան Երվանդ Վարոսյանը չի դիտարկում ճնշում՝ զուտ մեկ դատավորի դեմ։ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը՝ քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, որի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։ Դավիթ Գրիգորյանի դեմ հաղորդում տված անձը Սերգո Փանոսյանն է, սակայն նախաքննական մարմինը դեռ 2019թ. փետրվարին որոշել էր մերժել այդ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը։ Դատավորի նկատմամբ իրականացվող գործողություններն ամբողջ դատական համակարգի համատեքստում դիտարկելով՝ Երվանդ Վարոսյանը շեշտում է.

«Սա ամբողջ դատական համակարգի դեմ իրականացվող ոտնձգություն է. գնահատում եմ որպես խայտառակություն, որպես աննախադեպ ու բիրտ ճնշում դատական իշխանության նկատմամբ։ Նման երևույթի մենք անգամ նախորդ տարիներին ականատես չենք եղել։ Այո, ոտնձգություններ միշտ եղել են։ Միշտ եղել են հրահանգներ, ցուցումներ, նման բացահայտ բիրտ ճնշում երբեք չի եղել։ Սա կոնկրետ դատավորի դեմ ուղղված գործողություն չէ, պարզապես թիրախի վիճակում այս պահին Դավիթ Գրիգորյանն է հայտնվել։ Սա գործողություն է՝ ուղղված ամբողջ դատական համակարգի դեմ։Առանց այն էլ մեր անկատար դատական համակարգը վերջնականապես կառավա­րության փոքրիկ մի բաժանմունք դարձնելու փորձ է։ Բոլոր դատավորներին ցույց են տա­լիս, որ իշխանահաճո որոշում չկայացնելու պարագայում իշխանությունը ոչնչի առաջ կանգ չի առնի, անգամ ապօրինի քրեական հետապնդում կիրականացվի»։

Փաստաբանը տարիներ առաջ տեղի ունե­ցած մի դեպք հիշեց. «2011 թվականին Ար­ման Մկրտումյանը (Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ – խմբ.) դադարեցրեց դատավոր Սամվել Մնացականյանի լիազո­րությունները միայն նրա համար, որ Ս. Մնացականյանն առանց իրենից թույլտվություն հարցնելու մի անմեղ անձի նկատմամբ գրավ էր կիրառել։ Ա. Մկրտումյանը հասավ նրան, որ Սերժ Սարգսյանը այդ հրամանա­գիրը ստորագրեց։ Հիմա շատ ավելի լուրջ իրավիճակ է. գործ ունենք ողջ պետական ապարատի գործադրմամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հետ։ Բացի այդ, ցավոք, իրավիճակը ցույց տվեց, որ 8 տարի առաջվա Արդարա­դատության խորհուրդը և այսօրվա Բարձրա­գույն դատական խորհուրդն իրարից էապես չեն տարբերվում, պարզապես անունն է փոխվել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 473 անգամ
Լրահոս
Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am