Քաղաքական աշունը ջրբաժան է լինելու Նիկոլ Փաշինյանի համար

Իրատեսը գրում է. Աշունն արդեն թակում է Նիկոլի դուռը։ Քաղաքական աշունը։ Այն ջրբաժանն է լինելու Նիկոլի համար ոչ միայն այն պատճառով, որ քաղաքական ուժերը հավուր պատշաճի պատրաստվում են աշնանային զարգացումներին, այլև մեկ այլ պարզունակ պատճառով։

Լրանում է Նիկոլի վարչապետության մեկ տարին, ինչն ինքնին նշանակում է՝ կարելի է նրան հրաժարականի պահանջ ներկայացնել։ Ըստ Սահմանադրության։ Սրան դեռ կանդրադառնանք, առաջ գնալով էլ ասենք՝ նախորդ օրը՝ Վարդավառին, լվացված գորգերի միակ սիմվոլիկ՝ նշանային համակարգը մեկն էր. արդյոք դրանք կհասցնեն մինչև աշուն չորանալ։

Մինչ Նիկոլի գորգերը կչորանան, որպեսզի նա դրանց վրա նստի ու Ալադինի պես թռչի աշնանն իրեն սպասող մեծ մարտահրավերների վրայով, նկատենք. Նիկոլի հույսն ու հաշվարկը, խոշոր առումով, հեղափոխությունից առաջ, ըն­թացքում և հետո եղել է այն, որ թավշյա հեղափո­խությունը կարտահանվի Ռուսաստան ու Իրան, իրեն պետք է ընդամենը ժամանակ շահել, դա­դարը պահել, որպեսզի, այսպես ասած, գեոքաղաքական գործընթացներն ի լրումին հասնեն, ինչից հետո իր հանձնառությունները հեղափո­խության և համաշխարհային տերերի առջև կդառնան լոկ տեխնիկայի գործ, քանզի «արտա­հանումից» հետո ինքնին հեշտ կլինի Հայաստա­նը տեղափոխել ամերիկյան-եվրաատլանտյան ուղու վրա՝ առանց մեծ գլխացավանքների։

Իհարկե, մի քիչ ռոմանտիկ է այս «տեսլակա­նը», սակայն պակաս ռոմանտիկ չէր նաև Նիկոլի քայլելը, մինչև կառավարություն՝ վարչապետի աթոռին հասնելը, խորհրդարանի «առումը» ևս պակաս հովվերգական չէր, դրանից առաջ էլ՝ քաղաքապետարանի «սպիտակեցումը», որպեսզի Երևանի կեղտն ու աղբը այդ ֆոնին ավելի լավ երևան ... Բայց եկեք մի պահ ձգենք պաու­զան, զի Նիկոլի աշնան մասին խոսելով, պետք է հատկանշել, նա աշունը միայնակ չի դիմավորի, նրան կմիանա քաղաքապետ Կարգին Հայկոյի «կարգին աշունը»։

Այո, աշնանը Հայկ Մարությանին հրաժարա­կան է պարտադրվելու։ Այո, մի զարմացեք, չի բացառվում նաև, որ Երևանը կգնա քաղաքապետի արտահերթ ընտրությունների, որովհետև «Իմ քայլը» հարմար քաղաքապետի թեկնածու չունի, և երբ խոսվում է Սուրեն Պապիկյանի կամ Տիգրան Ավինյանի մասին, ուղղակի աբսուրդ է. քա­ղաքապետ պետք է դառնա ավագանու որևէ ան­դամ, իսկ այդպիսին «Քայլում» չկա, այնպես որ, Հայկոյի «հավաքած» աղբի ֆոնին արտահերթ ընտրությունները գրեթե անխուսափելի են։ Ու քանի որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ուղիղ համեմատական է աղբի կույտերի բրգացմանը, ապա Երևանի քաղաքապետի սպասվող ընտ­րությունները կլինեն այն ջրբաժանը, որից հետո հարմար իրադրություն կառաջանա Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում հրաժարականի տա­նելու։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 1165 անգամ
Լրահոս
Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am