Քոչարյանը բաց տեքստով հիշեցրել է` հերթը կհասնի ՀՅԴ-ի գործի վերաբացմանը

 

Քոչարյանը քաղաքական դաշտում է՝ անկախ նրանից՝ ազատության մեջ է, թե բանտում: Պետք չէ ակնկալել, որ երկրորդ նախագահին կալանավորելով՝ հետ կպահեն նրան քաղաքականությամբ զբաղվելու մտադրություններից: Նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը`նշոկեվ, որ Քոչարյանի դեմ հարուցված քրգործի ընթացքից համոզվել է, որ կան քաղաքական ու հասարակական գործիչներ, որոնք չեն վախենում հետապնդվել պետության կողմից:

«Առաջին հերթին, ես հուսով եմ, որ ճաղերի հետևում չի մնա Քոչարյանը, սակայն, մյուս կողմից, ոչ մի ճաղ չի կարող արգելել մարդուն քաղաքականությամբ զբաղվել։ Վաղն օրինակ, լույս կտեսնի Քոչարյանի հերթական հարցազրույցը լրատվամիջոցներից մեկին։ Այսինքն` քաղաքականությամբ զբաղվելու իր մտադրությունները ոչ մի գրամ չեն նվազել, միայն թե` ինչպես ու ինչ ձևով նա դա կանի` իրավիճակը կթելադրի»,–նշել է Սողոմոնյանը։
Նա ուշագրավ համեմատություն է արել` Քոչարյանի գործը համեմատելով դաշնակցական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի գործի հետ. «Ի դեպ, խորհրդանշական է, որ ՀՅԴ–ական հայտնի գործիչ Վահան Հովհաննիսյանին էլ կալանավորել են 1995 հուլիսի 28–ին` գրեթե նույն շրջանում, ինչ Քոչարյանին։ Երբ 1994-95 թթ. Դաշնակցության դեմ քաղաքական հետապնդում կար, շատերը վստահ էին, որ դա ավարտվելու է։ Դաշնակցության դեմ գործը ծայրից ծայր սարքված էր և Քոչարյանի գործը ոչ մի բանով չի զիջում դրան»,–նշել է նա։

Ինչպես հայտնի է` 1994թ.-ի դեկտեմբերի 28-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրամանագրով կասեցվել է ՀՅԴ գործունեությունը Հայաստանի տարածքում` հանրապետությունում գործող քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու մեղադրանքով։ ՀՀ Գերագույն դատարանը հաստատել էր ՀՀ նախագահի հրամանագիրը, ՀՅԴ-ական պարագլուխները կալանավորվել էին:
ՀՅԴ-ի կասեցման հրամանագիրը չեղյալ է հայտարարվել 1998թ.-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։

Հրապարակավ հիշատակելով այս մասին` Քոչարյանի գրասենյակի ղեկավարը քաղաքական շատ հստակ ուղերձ է փոխանցել ՀՅԴ-ին մասնավորապես, հասարակական-քաղաքական շրջանակներին` ընդհանրապես: Քոչարյանը փաստացի բաց տեքստով հիշեցրել է, որ ՀՅԴ-ն առնվազն բարոյական պարտք ունի իր նկատմամբ` ՀՀ-ում վերջին 20 տարվա ազատ քաղաքական գործունության, ԱԺ-ում ստացած պորտֆելների և նախարարական պաշտոնների համար: Ընդ որում` դաշնակցության գործը ընդամենը կասեցված է, սակայն արդարացման դատավճիռ չի եղել: Իսկ կասեցված գործը ցանկացած պահի կարող է բացվել: Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի, սեփական պատկերացումներին համաձայն, դատական հեղափոխությունը ևս իրագործել, բոլոր դատարաններում դնել յուրայիններին, փոխել Սահմանադրական դատարանը, ապա հաջորդ փուլում հերթը կհասնի նաև դաշնակցության գործի վերաբացմանը:
Ռոբերտ Քոչարյանը հենց այս ճշմարտությունն է դակել դաշնակցության ճակատին:


Հայկ Դավթյան

դիտվել է 6291 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am