Ծովը, փողը, աղջիկներն ու ես

Իշխանության ղեկին կանգնած Նիկոլ Փաշինյանի թիմակիցները լավ չեն հասկանում ինչի համար են <<հավաքվել>>: Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությունը կառուցում է մեկ դատավարության շուրջ, մնացյալը երկրորդական է, բնական է, որ մյուսներն էլ իրենց հիմնական գործը թողած պետք է սեփական նախասիրություններով զբաղվեն: Ահավասիկ` Ազգային ժողովի պատգամավոր, հանրահայտ Հայկ Սարգսյանը, որը գլամուռ հաճույքների սիրահար է, նոր հորիզոններ է փորձում նվաճել: Երիտասարդը տքնել է օրենսդիր մարմնում, հանրօգուտ բազում օրենքներ է գրել, հիմա էլ որոշել է տուրագենտի գործ անել, գովազդել Սեւանը եւ կանչել՝ «Արի Սեւան»։ Նա տեսահոլովակներ է ձայնագրել-տեսագրել՝ անգամ անձնական օրինակն է ցույց տվել՝ Սեւանում, մի խումբ տկլոր ջահելների հետ, լողանալով։ Զբոսաշրջիկներ հրավիրելն, իհարկե, ազգօգուտ աշխատանք է, բայց ի վերջո ՀՀ հպարտ քաղաքացիները նրան գործուղել են խորհրդարան, մանդատ տվել, բարձր աշխատավարձ նշանակել, որ օրենսդրական եւ քաղաքական գործունեությամբ զբաղվի։

Իհարկե, կմեղադրեն շատերը մեզ պատգամավորի կյանքում նման առաջխաղացումը չնկատելու համար, ի վերջո, Հայկ Սարգսյանի դեպքում սա հեղափոխական նորարարություն է. երիտասարդն առանց բոմոնդի ապրել չի կարող, կարող էր չէ՞ գիշերային ակումբներում ու բարերում օրն անցկացնել, բայց մարդն ընտրել է Սեւանի փրկության ճանապարհը: Իհարկե, հարցի մյուս կողմն է, թե նա որ ափն է գովազդում, ինչ հետին մտքերով, չնայած վաղը եթե պարզվի, դա հենց պատգամավորին է պատկանում, կգտնվի մի ընկեր, կամ մորաքրոջ որդի, որ Հայկ Սարգսյանը նրանց վերագրի հայրենի Գեղարքունիքում թանկարժեք սեփականությունը: Ավերոդ է խոսել այն մասին, թե ինչում, ում ապաշնորհ իշխանության ոչ կոմպետենտ պատասխանատուների կառավարման արդյունքում Սեւանը հայտնվեց ոչնչացման շեմին ու հիմա էլ մեծահոգի փրկարարներ են գտնվել, բան ու գործ թողած Սեւանի ճակատագրով են զբաղված:

Եւ այնուամենայնիվ, եթե պատգամավորն անկեղծ որոշել է տրվել այս աշխատանքին եւ էժանագին փիառ քայլ չէ, ապա կհավատանք նրա անկեղծությանը, եթե վայր դնի մանդատն ու լծվի իրեն հոգեհարազատ գործին: Ամեն դեպքում պատգամավորական այս ամիսների ընթացքում Հհայկ Սարգսյանն իր վարքով է ապացուցել, որ իր կյանքում կարեւոր են փողը, ծովը, աղջիկներն ու հաճույքը:

Անի սահակյան

դիտվել է 6132 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am