Այս գործն ունի այնքան քաղաքական կյանք, որքան կյանք ունեն այս իշխանությունները. Վիկտոր Սողոմոնյան

Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի համոզմամբ` Ռ. Քոչարյանի հետ կապված գործն ունի այնքան քաղաքական կյանք, որքան կյանք ունեն այս իշխանությունները:

Մարտի 1-ի գործը չի բացահայտվել՝ ի հեճուկս վարչապետի հայտարարության, թե այն արդեն բացահայտված է:

«Այն, որ քրեական հետապնդման քողը գնալով մաշվել է, եթե չասենք՝ դարձել ծաղրուծանակի առարկա, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, առավել ևս՝ վերջին իրադարձությունների լույսի ներքո»,-ասաց Սողոմոնյանը :

Այնուհետև Սողոմոնյանն անդրադարձավ մեկ տարի առաջ իրենց մամուլի ասուլիսին ու հիշեց, թե ինչ հայտարարություններ են արել այդ օրը՝ նշելով, որ իրենց դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը:

«Ես ընդամենը կոնսպեկտ եմ արել, թե ինչ է ասվել այդ օրը մեր կողմից: Մենք ասել ենք, որ սա անձնական և քաղաքական հաշվեհարդար՝ վենդետա է, որը իրավական հիմնավորում չունի, այսօր կրկնում եմ: Քրեական գործը, որ սարքվել է Քոչարյանի դեմ, ապօրինի է, նրա կալանքը ևս ապօրինի է, և տեղի ունեցողը որևէ կապ չունի «Մարտի 1»-ի զոհերի սպանությունների բացահայտման հետ. այսօր ևս կրկնում եմ նույն նախադասությունը:»,-ասաց նա:

Սողոմոնյանը նկատեց՝ ենթադրում է, որ եթե ինչ-որ գյուղապետ առնչվեր Քոչարյանի գործին, հիմա այդ գյուղապետին փոխել էին: «Ենթադրում եմ՝ մտածում են, թե ինչպես փոխեն ՄԻԵԴ դատավորներին. ինչքանով կհաջողվի, չգիտեմ, բայց որ մտածում են՝ հաստատ»,- նշեց նա:

 

դիտվել է 320 անգամ
Լրահոս
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն Ենթակայանում բռնկված հրդեհի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է» Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայան է այրվել Էդուարդ Շարմազանով․ «Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը» Պատմական այս ծանրագույն փուլը մեզանից պահանջում է բացառիկ տոկունություն․ Թանդիլյան 2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. «ՀայաՔվե» Այսօր շարունակվում է նույն վտանգավոր քաղաքականությունը․ զիջումները ներկայացվում են որպես խաղաղության միակ ճանապարհ․ Միքայելյան Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից մեկը եղել է խմած Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am