Ակնկալում են Պուտինի աջակցությունը
Թել Ավիվը հույս ունի պահպանել Սիրիայի եւ Իսրայելի միջեւ վիճելի տարածք համարվող Գոլանի բարձունքները եւ ակնկալում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունն այդ հարցում: Պարբերականի նշում է, որ Ռուսաստանը տարածաշրջանում հատուկ դեր է սկսել խաղալ։ Վերջին ժամանակներս Թել Ավիվը եւ Մոսկվան սերտորեն համագործակցում են, ինչին 2 գործոն է նպաստում. ռուսաստանցիների արտագաղթը Իսրայել եւ Սիրիայի հակամարտության հարցում սերտ համագործակցությունը։ Ապրիլի 21-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնական այցով կժամանի Մոսկվա, որտեղ կհանդիպի Պուտինի հետ՝ Գոլանի բարձունքների ապագան քննարկելու համար։ Պարբերականը հիշեցնում է, որ Ռուսաստանը նախկինում այդ հարցում արտահայտել էր իր դիրքորոշումը։ Թերթը նաեւ նշում է, որ Ռուսաստանի եւ Իսրայելի մերձեցումը դուր չի գալիս ԱՄՆ-ին, որը կարծում է, որ Գոլանի բարձունքները չեն պատկանում Իսրայելին, եւ այս պահին հարցն անհնար է լուծել, քանի որ Սիրիայի հակամարտությունը թույլ չի տալիս բանակցություններ վարել, գրում է Deutsche Wirtschafts Nachrichten-ը։
