Հայերի մասին գրելու համար իր երկրում հալածվող Աքրամ Այլիսլին դիմել է Ալիևին

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին, ում երկրի իշխանությունները հետապնդում են ոչ իշխանահաճո պահվածքի, ելույթների ու հայանպաստ դիրքորոշումներով հայտնի ստեղծագործությունների համար, բաց նամակով դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին:

Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Minval.az լրատվամիջոցը:

Բաց նամակում Այլիսլին, դիմելով Ալիևին, նշել է, որ իր դեմ հարուցված քրեական գործի քննությունը մոտ է ավարտին: «Իմ հացանքը կայանում է նրանում, թե ես իբր ավազակություն եմ արել Բաքվի օդանավակայանում, երբ պատրաստվում էի մեկնել Վենետիկյան գրական փառատոնին: Սակայն տեսագրող սարքերը որևէ նման բան չեն ֆիքսել: Բացի այդ, ինձ մեղադրում են սահմանապահ ծառայության աշխատակցին այնքան ուժեղ հարվածելու մեջ, որի հետևանքով նրա մարմնի վրա կապտուկներ են առաջացել: Տարօրինակ համընկմամբ` ձայնագրող տեսախցիկները նման բան ևս չեն ֆիքսել: Կարելի է արդյոք համոզել որևէ մեկին, որ 78-ամյա մարդը, ով թույլ սիրտ ունի, կարող է նման քայլի դիմել սպորտային կառուցվածք ունեցող 35-ամյա երիտասարդի դեմ»,- նշել է Այլիսլին` ընդգծելով, որ երբ օդանավակայանում իրեն նման մեղադրանք են առաջադրել, նա չի էլ հավատացել, որ իսկապես կարող է գործը հասնել դատարան: Գրողը նշել է, որ այս ամբողջ ընթացքում ակնկալել է, որ այս գործի առնչությամբ Ալիևը որևէ հայտարարություն կանի, սակայն նրա լռությունը հերթական անգամ ապացուցել է, որ իր հանգիստ գոյությունն ու գրական գործունեության շարունակումը այդ երկրի իշխանական շրջանակներին չեն հետաքրքրում: «Վերջին տարիների ընթացքում ես և իմ ընտանիքը ենթարկվել ենք տարատեսակ վիրավորանքների և զրկանքների: Ես շատ կցանկանայի հավատալ, որ մեզ կթողնեին հանգիստ ապրել մեր երկրում: Սակայն իրականությունը վկայում է, որ ամեն բան հակառակն է, և այն հետապնդումները, որոնք սկսվել են 3 տարի առաջ, նախկինի պես շարունակվում են: Սակայն այս քարոզչությունը վերսկսել, պարոն նախագահ, չարժեր: Նախ և առաջ այն պատճառով, որ իմ` քննադատությունների առիթ դարձած «Քարե երազներ» վեպը դուրս է եկել քաղաքական ենթատեքստից և իր տեղն է զբաղեցրել` ապրելով գրական ստեղծագործության կյանքով»,- նշել է ադրբեջանցի գրողը` փաստելով, որ գիրքը հրատարակվել է տարբեր հրատարակչությունների կողմից, որոնք, հեռու լինելով քաղաքականությունից, գնահատել են ստեղծագործության գրական արժեքը: «13 պրոֆեսորների կողմից ինձ Նոբելյան մրցանակի առաջադրելը չպետք է դիտարկել որպես հայկական քարոզչության ակտիվացում, քանի որ այդ դիմումը ստորագրած անձինք որևէ քաղաքական խաղի մաս չեն կազմում: Ես բացարձակապես համոզված եմ, որ քանի դեռ մենք չենք ցանկանում լսել աշխարհին, աշխարհը չի լսի մեզ»,- նշել է Այլիսլին` ընդգծելով, որ երկրին տնտեսական բարեփոխումների կողքին ավելի անհրաժեշտ են գաղափարական փոփոխություններ: Նա նշել է, որ դժվարությամբ է ընկալում, թե ինչ խնդիրների կարող էր իր ստեղծագործությունն առաջացնել ադրբեջանական իշխանությունների և պաշտոնական գաղափարախոսության համար: Այլիսլին դեմ է արտահայտվել այն կարծիքին, թե իր վեպը «ոչնչացնում է ադրբեջանցի ժողովրդին»: Նա նշել է, որ այս տարիքում իրեն ավելի շատ մտահոգում է ոչ թե իր, այլ իր ընտանիքի, աշխատանքից զրկված երեխաների ապագան: «Միամիտ կլիներ կարծել, թե գայլ-չինովնիկների և կաշառակերների երկրում որևէ մեկը հոգ կտանի իմ երեխաների համար: Այդ իսկ պատճառով բոլոր այս մտքերն ինձ վրա ազդում են, ինչպես մղձավանջային երազը: Արդեն ավելի քան երեք տարի ես իմ հայրենիքում ենթարկվում եմ շանտաժի, բարոյահոգեբանական ճնշման, իմ տարրական իրավունքների խախտման: Հարգարժան նախագահ, հավատացեք, ես երբեք սկանդալների կողմնակից չեմ եղել: Եվ ես մեղավոր չեմ, որ օդանավակայանում տեղի ունեցած միջադեպն աշխարհում նման ռեզոնանս է ստեղծել ու լուսաբանվում է շատ ԶԼՄ-ների կողմից: Ձեզ ուղղված նամակիս պատճառը համոզմունքն է և մեծ հույսը, որ Դուք հոգ կտանեք, որ պատժվեն միջադեպի իրական մեղավորները»,- եզրափակել է նամակն ադրբեջանցի գրողը:
Artsakhpress.am

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am