Պուտինի հրաժարական. Ճգնաժամի սկիզբ Ռուսաստան

Մոսկվայի դումայի ընտրությունների պատճառով Ռուսաստանում լուրջ ներքաղաքական ճգնաժամի առկայությունն արդեն շատերն են արձանագրում:

Ռուսաստանի մայրաքաղաքի օրենսդիր մարմնի ընտրություններին անկախ թեկնածուների գրանցման պահանջով Մոսկվայում երեկ ծրագրված բողոքի ակցիաներին ընդառաջ ոստիկանությունը ուժեր կենտրոնացրեց քաղաքի տարբեր հատվածներում: Լրատվամիջոցները հաղորդում էին ձերբակալությունների մասին, որոնց թվում էր նաև Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը, մինչ այդ ընդդիմադիր գործչի բնակարանում ոստիկանությունը խուզարկություններ էր իրականացրել: Մի խումբ ակտիվիստներ էլ բերման էին ենթարկվել փողոցներից:

Նկատենք, որ մոտ վեց տասնյակ ընդդիմադիր գործիչների Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել սեպտեմբերի 8-ին կայանալիք քաղաքային դումայի ընտրություններին որպես թեկնածու։ Նրանց աջակիցների ստորագրությունների մի մասը անվավեր ճանաչվեցին։ Չգրանցված թեկնածուների աջակիցները հուլիսի 20-ին Մոսկվայում բազմամարդ բողոքի ակցիա էին կազմակերպել, որին մասնակցել է շուրջ 30 հազար մարդ. սա վերջին տարիների ամենամարդաշատ ակցիան էր։ Բողոքի ակցիայից հետո Ռուսաստանի կենտրոնական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտարարել է, թե պետք է նորից ուսումնասիրել անվավեր ճանաչված ստորագրությունները։

Հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ Մոսկվայում ավելի քան 10 հազար մարդ՝ այդ թվում ընդդիմադիր անվանի քաղաքական գործիչներ, մասնակցել էին բողոքի ցույցի՝ պահանջելով մոսկովյան դումայի ազատ և ժողովրդավարական ընտրություններ: Ցուցարարներին վրդովեցրել էր ընդդիմադիր թեկնածուներին սեպտեմբերի 8-ին նախատեսված ընտրություններում տարբեր շինծու պատրվակներով չգրանցելու իշխանության գործելակերպը: Ցույցին մասնակցեցին մոսկովյան դումա առաջադրված, սակայն ընտրական կառույցների կողմից չգրանցված Իլյա Յաշինը, Լյուբով Սոբոլը և Դմիտրի Գուդկովը:

Իսկ հուլիսի 14-ին ընդդիմադիրները Մոսկվայի ընտրական հանձնաժողովի շենքի մոտ բողոքի նստացույց էին նախաձեռնել, սակայն ոստիկաններն անմիջապես միջամտել են, ցրել են ցույցը և ավելի քան 25 ընդդիմադիրների փոխադրել են ոստիկանության բաժանմունք: Մոսկվայի ընտրական հանձնաժողովի նախագահ Վալենտին Գորբունովը հրաժարվել էր հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների հետ: Իշխանությունները պնդել էին, թե իբր թեկնածուների դիմումներում սխալ տվյալներ են եղել:

Այսպիսով, երեկ Մոսկվայում ձերբակալվածների թիվը հասավ 520-ի, հայտնում էին տասնյակ տուժածների մասին: Թե որքան մարդ էր երեկ դուրս եկել Մոսկվայի Տվերսկայա փողոց, դժվար է ասել։ Ոստիկանությունը հայտնել էր, որ մոտ 3 հազար, որոնցից 700-ը լրագրողներ և բլոգերներ են։ Իրականում ցուցարարները շատ ավելի շատ են։

Ինչպես հաղորդում էր «Ազատությունը»՝ ոստիկանությունը լուրջ նախապատրաստվել էր բողոքի ակցիային։ Հազարավոր ոստիկաններ այսօր Մոսկվայի կենտրոնում են։ Նրանք փակել են բոլոր փողոցները, որ տանում են դեպի Տվերսկայա փողոց, փողոցին հարող մետրոյի մուտքերը, ստորգետնյա անցումները, և մարդիկ պարզապես չեն կարող մոտենալ այդ փողոցում տեղակայված քաղաքապետարանի շենքին։

Մարդկանց, որոնք եկել էին չարտոնված ակցիայի կամ Մոսկվայի դումայի ընտրությունների թեկնածուների հետ հանդիպման, ինչպես ասում էին չգրանցված թեկնածուները, ձերբակալում էին արդեն առավոտից։ Այս պահի տվյալներով շուրջ 520 մարդու են ձերբակալել։ Ոստիկաններն այնքան շատ են, որ նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե ոստիկաններն ավելի շատ են, քան ցուցարարները։

Ոստիկանությունը մի քանի օր շարունակ մոսկվացիներին կոչ էր անում դուրս չգալ ապօրինի հավաքին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նույնիսկ գրառում էր արել Թվիթերում, թե ակցիային լինելու են սադրանքներ։ Մինչ այդ պահը արդեն բազմաթիվ բախումներ, ձերբակալություններ, տասնյակ տուժածներ կային։

Տուժել էր նաև Ռուսաստանի Դումայի պատգամավոր Անաստասիա Պարուշինան։ Ոստիկանները հարվածել էին նրա գլխին։ «Այսքանից հետո ես կարծում եմ, որ Սոբյանինը պետք է թողնի իր պաշտոնը, նա պարզապես քանդում է մեր քաղաքը», - ասաց Պարուշինան, ում հանրահավաքի վայրից շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։

Երեկվա ցույցին ներկա էին ընդդիմադիր թեկնածուներից և գործիչներից ոչ մեկը։ Նրանց բոլորին նախօրեին ձերբակալել էին։ Մասնավորապես ձերբակալված են Ալեքսեյ Նավալնին, Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը։ Ոստիկանությունը գնացել էր նաև "Дождь" հեռուստաընկերության ստուդիա հենց ուղիղ եթերի ժամանակ, սակայն փոխանցել են միայն Քննչական կոմիտե ներկայանալու մասին ծանուցում գլխավոր խմբագրին և հեռացել։ Ցուցարարները պահանջում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Սոբյանինի հրաժարականները, վանկարկում են՝ Ռուսաստանը պետք է ազատ լինի։

Դաշնային հեռուստաընկերությունները երեկվա ցույցերը բնականաբար չլուսաբանեցին։
Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ընդդիմադիր գործիչներին Մոսկվայի ընտրական հանձնաժողովը չգրանցեց սեպտեմբերի 8-ին կայանալիք քաղաքային դումայի ընտրություններին։ Հանձնաժողովը հայտարարել է, թե այդ թեկնածուների ներկայացրած ստորագրությունների մի մասը անվավեր է։ Ընդդիմադիրներն էլ պնդում են, թե ստորագրությունները կեղծվել են հենց ստուգման ժամանակ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 21919 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am