Էրդողանը կմեկնի Ադրբեջան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 26-ին կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների VII Գլոբալ ֆորումին, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Էրդողանի ադմինիստրացիային: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրդողանի այցը Բաքու նախատեսվում է ապրիլի 25-27-ը՝ ֆորումի անցկացման օրերին: «Նախագահ Էրդողանը ապրիլի 26-ին կայցելի Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների VII Գլոբալ ֆորումին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
