Ո ՞վ է Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի քաղաքապետի պահուստային թեկնածուն

Մամուլում հաճախակի են դարձել տեղեկատվական արտահոսքերն այն մասին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստվում է հրաժարական տալ:

Նշվում է, որ նման քայլի դիմելու փորձեր նա արդեն արել է: Պատճառն աղբահանության կատարյալ տապալումն է: Գարշահոտ տարածող աղբակույտերի դեմ քաղաքային իշխանությունը կատարելապես անզոր է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր սրտի քաղաքապետին աջակցելու համար դեռևս ապրիլին նույնիսկ ՀՀ պետական բյուջեից գումար հատկացրեց 15 աղբատար մեքենայի ձեռքբերման համար: Բայց իրավիճակը համառորեն չի բարելավվում, հակառակը՝ օր օրի վրա էլ ավելի է վատթարանում: Հեղափոխական քաղաքապետն ակնհայտորեն պարտվում է աղբի հակահեղափոխությանը, և նրա երևանյան կարգին սերիալը կարող է ունենալ անփառունակ և հոտավետ ավարտ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Հայկ Մարությանի հավանական հրաժարականի հարցին, նկատել էր, որ Կարգին Հայկոյի հրաժարականի դեպքում արտահերթ ընտրություններ չեն լինի, որովհետև նման քայլի գնալու դեպքում իշխանությունը Երևանում պարտություն կկրի ԲՀԿ-ից: Իսկ դա իշխանության իրենց պլանների մեջ չի մտնում»։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման զարգացում պլանավորված չէր, իշխանությունները չեն բերել ավագանու մեջ գեթ մեկ այլ պոտենցիալ քաղաքապետի թեկնածու, իսկ քաղաքապետ կարող է լինել միայն ավագանու գործող անդամը։
Կարծում եմ, որ միակ լուծումը որին կհանգեն իշխանությունները, դա ներկայիս կենտրոնի թաղապետ՝ Վիկտոր Մնացականյանին Երևանի քաղաքապետի պաշտոնակատար նշանակելն է։
Նա կշարունակի մնալ պաշտոնակատար մինչ մյուս հերթական ընտրությունները։ Ասեմ ավելին՝ օրենքի տեսանկյունից սա անհնարին է։ Բայց դե ինչ օրենք, ինչ բան»,- գրել էր Արա Վարդանյանը:
Զուտ իրավական տեսանկյունից՝ քաղաքապետի հրաժարականը չի կարող հանգեցնել Երևանի ավագանու նոր ընտրությունների: Քաղաքապետի հրաժարականի դեպքում ավագանին իր կազմից ընտրում է նոր քաղաքապետի: Ի դեպ, Երևանի առաջին ավագանու գործունեության ընթացքում նման նախադեպ երկու անգամ եղել է: Երևանի առաջին ընտրովի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո Երևանի այն ժամանակվա ավագանին քաղաքապետ ընտրեց Կարեն Կարապետյանին, ով այն ժամանակ զբաղեցնում էր Հայռուսգազարդի տնօրենի պաշտոնը, իսկ հետագայում ճակատագրի բերումով դարձավ ՀՀԿ-ական վերջին վարչապետը: Կարեն Կարապետյանը, սակայն, Երևանի քաղաքապետի պաշտոնում երկար չաշխատեց: Ընդամենը 11 ամիս անց նա հրաժարական ներկայացրեց, ինչից հետո ավագանին, որտեղ բացարձակ մեծամասնություն ուներ ՀՀԿ խմբակցությունը, քաղաքապետ ընտրեց Տարոն Մարգարյանին:
Ընդհանրապես, ռեալ քաղաքական մեծամասնության ձգտող ուժերը, Երևանի ավագանու խմբակցության կազմում, որպես կանոն, քաղաքապետի մի քանի պահուստային թեկնածու են ունենում՝ հաշվի առնելով, որ օրենքով Երևանի քաղաքապետ կարող է ընտրվել միայն Երևանի ավագանու անդամը: Այն ժամանակ ՀՀԿ-ն, փաստորեն, նույն ավագանու կազմից առնվազն երեք քաղաքապետ ընտրեց. Գագիկ Բեգլարյան, Կարեն Կարապետյան, ապա նաև Տարոն Մարգարյան, թեպետ ցանկում կային այլ թեկնածուներ ևս: Հաջորդաբար ևս ստվերային թեկնածուներ մշտապես եղել են: Հեղափոխական իշխանությունն ի սկզբաե ավագանու բավականին հզոր կազմ էր ներկայացրել:

Հայկ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո ավագանու կազմի քիչ թե շատ փորձառու բոլոր գործիչները՝ Ալեն Սիմոնյան, Զարուհի Բաթոյան և այլն, լքեցին ավագանին, քանի որ ստացան պատգամավորի մանդատ: Հայկ Մարությանի հրաժարականի դեպքում Նիկոլ Փաշինյանը թերևս ստիպված կլինի կա՛մ քաղաքի ղեկը վստահել որևէ անփորձ և անկարող յուրայինի, կա՛մ էլ գուցե կգնա ոչ ստանդարտ քայլի: Օրինակ՝ նա կարող է քաղաքապետի թեկնածուի պորտֆելն առաջարկել ավագանու ԲՀԿ թեկնածուին՝ կազմելով քաղաքային կոալիցիա: Գագիկ Ծառուկյանի տնտեսական ռեսուրսները կարող են փրկել երևանցիներին աղբի հակահեղափոխությունից:


Հայկ  Դավթյան

 

դիտվել է 18483 անգամ
Լրահոս
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am