Ռուսական կողմի հետ լեզու գտնելու բոլոր հույսերը սպառված են. ավտոմեքենա ներմուծելը կթանկանա

 

2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների հաշվարկման կարգը փոփվելու է՝ համապատասխանացվելով ԵԱՏՄ կարգավորումներին: Ըստ այդմ՝ երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծումը թանկանալու է։
«Հնարավոր խնդիրներից խուսափելու համար, հաշվի առնելով, որ արտերկրից մեքենա գնելու և Հայաստան տեղափոխելու պրոցեսը ժամանակ է պահանջում՝ 1.5-2.5 ամիս, լավ կլինի, որ ձեր գործարքներն այնպես կազմակերպեք, որ մեքենաները Հայաստան հասնեն ու մաքսազերծվեն մինչև դեկտեմբերի 31-ը։ Ըստ ԵԱՏՄ կանոնների, կիրառվելու է փաստացի հայտարարագրման պահին գործող օրենսդրությունը՝ անկախ ձեռք բերման ամսաթվից։ Նախապես ասեմ, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ ԱԺ-ն չեն կարող ժամկետ երկարացնել, քանի որ դա ԵԱՏՄ շրջանակներում է որոշվում»,- ֆեյսբուքի իր էջում մեր համաքաղաքացիներին այսպիսի խորհուրդ է տվել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Բաբկեն Թունյանը նշել է, որ առաջիկայում ՊԵԿ-ը հանդես կգա լրացուցիչ՝ ավելի մանրամասն տեղեկատվությամբ:
Մինչ այդ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, ըստ որի՝ մեքենաների մաքսատուրքը հնարավոր է չբարձրանա կամ շատ չնչին բարձրանա: Վարկածներից մեկի համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին նախատեսված այցի շրջանակներում առաջնային քննարկվող հարցերից մեկը լինելու է ավտոմեքենաների համար կիրառվող մաքսատուրքի հարցը և հույս կար, որ հնրավոր է լինելու առայժմ երրորդ երկրից ներմուծվող մեքենաների մաքսատուրքը չբարձրացնել:
Իշխանության ներկայացուցչի այս գրառումը փաստում է, որ ռուսական կողմի հետ ընդհանուր հայտարարի գալու բոլոր շանսերն արդեն սպառված են, ԱԺ-ու ու կառավարությունն այլևս, ինչպես Բաբկեն Թունյանն է խոստովանել, ոչնչ անել չեն կարող:
Կար մեկ այլ վարկած ևս. հանրության շրջանում լուրեր էին տարածվել, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների մասով տեղի է ունենալու թանկացում:
Այս առնչությամբ, ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որ մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ը, ներառյալ` մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ:
Պաշտոնական տվյալներով 2018 թվականին Հայաստան է ներկրվել 67 հազարի ավտոմեքենա, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է շուրջ 22 հազարով կամ 50 տոկոսով:
Վստահաբար կարելի է պնդել, որ ներկրվող մեքենաների թիվը, 2019 թվականի տվյալներով, ավելի կշատանա: Facebook-յան իր էջում ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը վերջերս գրել էր, որ
հուլիս ամսվա վերջին նախորդ տարվա ցուցանիշն արդեն անցած կլինի և կունենանք մոտ 70000 ձևակերպում: «Այս մեծաքանակ ներմուծումները պայմանավորված են 2020թ-ից ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով»,- նշել էր նա և միաժամանակ տեղակացրել, որ ներկրումների աճով պայմանավորված Նորագավիթի մաքսզերծման կետն աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ: Օրական մոտ 700 ավտոմեքենա է ձևակերպվում ՀՀ-ում, որից մոտ 500ը Նորագավիթում: Ըստ Շուշան Ներսիսյանի՝ օգոստոսի 1ից Նորագավիթի բաժիններում աշխատելու են 7օրյա գրաֆիկով և այս նպատակով ավելացվելու է ևս 6 աշխատակից
-մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ իրականացվելու են նաև շաբաթ-կիրակի օրերին:
«Մետեքսիմ» մաքսային պահեստը կահավորվել է և շատ կարճ ժամկետներում ավտոմեքենաներ կձևակերպվեն նաև հենց այս պահեստում:
«Ուզում եմ նշել, որ այս ամենին համալիր լուծում տալու նպատակով շատ կարևոր է Վարչապետի՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հանձնարարականը, որտեղ կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները և կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ ավտոմեքենան արագ և հեշտ մաքսազերծելու և հաշվառելու համար: Հանձնարարականի առնչությամբ լայնածավալ աշխատանքներն արդեն մեկնարկել են և, ինչպես Վարչապետը հայտարարեց, ավտոմաքսատունն արդեն տեղափոխված կլինի Գյումրի մինչև տարեվերջ»,- գրել էր նա:
Ավոմաքասազերծման գործընթացը Գյումրի տեղափոխելը սակայն հավելյալ բարդություն է առաջացնելու ՀՀ հարավային մարզերի բնակիչների համար:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5917 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am