Թուրքիայի առաջարկը Վրաստանին
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների առաջիկա նիստի ընթացքում, որը տեղի կունենա մայիսին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մտադիր է բարձրացնել Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության հարցն՝ առանց Դաշինքին անդամակցության գործողությունների ծրագիրն անցնելու: «Ես կարծում եմ, որ Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել առանց Անդամակցության գործողությունների ծրագիրն անցնելու։ Տեխնիկապես դա իրագործելի է։ Մենք լիովին աջակցում ենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, և ես այդ հարցը կդնեմ մայիսին կայանալիք նիստի ընթացքում»,-Ստրասբուրգում ասել է Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ Թուրքիան չի կարող որևէ երաշխիք տալ այս հարցում։ Սակայն ընդգծել է, որ իրենց համոզմամբ՝ Վրաստանն արժանի է ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, քանի որ բավարարում է բոլոր պահանջներին, հայտնում է korrespondent.net-ը։
