Վտանգավոր արձանագրում Արցախի համար

Պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև որոշակի խնդիր են եղել, սակայն դրանք այլևս անցյալում են՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա հրաժարվել է մանրամասնել՝ ի՞նչ խնդիրներ են եղել, ովքե՞ր են կանգնած եղել այդ խնդիրների հետևում և ինչպե՞ս են լուծվել այդ խնդիրները: «Երևան – Ստեփանակերտ հարաբերություններն այս պահին գտնվում են շատ լավ վիճակում: Որոշակի խնդիրներ եղել են, բայց այդ խնդիրները արդեն անցյալում են», - հայտարարեց ԱԽ քարտուղարը:
Լրագրողները խնդրել են Գրիգորյանին մանրամասնել՝ ի՞նչ խնդիր են եղել: - «Խնդիրների մասին խոսվել է և՛ հրապարակային, և՛ քննարկումներ են եղել հանդիպումներում», - արձագանքեց նա: Լրագրողների փորձերին՝ հստակեցնել կոնկրետ ի՞նչ խնդիրներ նկատի ունի, Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ «հրապարակային ինչ կա՝ դրանք»:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին, պաշտոնական այցով գտնվելով Իրանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ․ - «Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»: Իսկ արդեն մայիսին՝ կառավարությունում իշխանության տարբեր ճյուղերի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրած հանդիպման ժամանակ, վարչապետ Փաշինյանն էլ ավելի կոշտ հայտարարություն արեց, թե նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժերը փորձում են թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև, նպատակ ունեն սանձազերծել դավադիր պատերազմ, անգամ որոշ տարածքներ հանձնել և տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել Հայաստանի կառավարության վրա․ - «Դա համարում եմ պետական դավաճանությանը նմանվող գործունեություն, և որպես Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պատերազմական իրավիճակներում Զինված ուժերի գերագույն հրամանատար, ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցները այս դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար»:

Ապա, ավելի ուշ՝ լրագրողների հետ հանդիպմանը, Փաշինյանը որոշակի փակագծեր էր բացել․ «Դա աննախադեպ երևույթ է եղել, երբ որ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ համաձա՞յն են, թե՞՝ համաձայն չեն։ Պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ, և երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից և ասում են, որ այս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էդ մարդը դուրս է գալիս և իր օգնականին ասում է՝ «գնա «Ֆեյսբուք»-ում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա», ինչի՞ համար է ինքը դա անում»:

Հիշեցնենք, որ Փաշինյանի այս հայտարարությունից ընդամենը օրեր անց Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

«Ոչ թե անվտանգության խորհրդի նիստի մասին է խոսքը եղել, այլ մի ուրիշ հանդիպման մասով, որին հիմնականում ներկա էին անվտանգության ոլորտի պատասխանատուները: Այս առումով նոր բան չեմ կարող ասել, նաև մյուս հայտարարության մասով նոր բան չկա ասելու: Բնականաբար մեր օրակարգում է, ուշադիր հետևում ենք բոլոր գործընթացներին, փորձում ենք այնպես անել, որ հնարավորինս բացառենք որևիցե նման ուղղությամբ զարգացումներ և այս պահին բանակը և անվտանգության ուժերը ամբողջովին պատրաստ են իրենց առջև դրված ցանկացած առաջադրանք կատարելու և այս պահին այդ սպառնալիքը մինիմումի է հասցված», - նշեց Գրիգորյանը: Հարցին՝ «ինչ-որ քայլ ձեռնարկո՞ւմ եք դավադիր ուժերի հայտնաբերման համար», ԱԽ քարտուղարը պատասխանեց․ - «Բնականաբար անվտանգության կառույցները դրանով զբաղվում են»:
Փաստորեն, պաշտոնական Երևանը բարձր պաշտոնյայի մակարդակով ֆիքսել է, որ Հայաստան-Արցախ ղեկավարության միջև հակադիր կարծիքներ են եղել: Մեղմ ասած՝ հակադիր, սակայն իրականում, սա առավել քան աննախադեպ երևույթ է: Ինչպես ասում են՝ Ադրբեջանի «լսեցնելու» առումով՝ առավել քան վտանգավոր բան:
Մնում է հասկանալ, այս ամենը հրապարակային կերպով արձանագրելու հարցում է՞լ Հայաստանի իշխանությունները չեն հաշվարկում հնարավոր հետևանքները...

Թամար Բագրատունի

դիտվել է 2314 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am