Մի հարցում Նիկոլ Փաշինյանն իրեն հավասարը չի ունեցել

«Ազգ» թերթը գրում է. «Շատերը գիտակցաբար նիկոլական են ձեւանում, հետապնդելով անազնիվ նպատակներ: Ասենք, այս կամ այն պաշտոնը նվաճելու, հարազատներին առաջ խցկելու հույսեր ունեն, ինչն առանց վարչապետի բարեհաճության՝ անհնա՛ր է: Ոմանց էլ թվում է, թե նորահարուստների ունեզրկման դեպքում, միգուցե, ավելի վաղ կատարված թալանից իրե՛նց էլ ինչ-որ բաժին հասնի: Իրականում՝ նախորդ թալանից պետությանը դեռ ոչինչ չի վերադարձվել:


Կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ առայժմ սեփականության վերաբաշխման խնդի՛ր է լուծվում, ուրիշ ոչինչ: Երրորդ շերտը ատելությամբ է լցված բոլոր նրանց նկատմամբ, ովքեր նախորդ իշխանությունների, կամ նրանց նախորդածների օրոք ինչ-ինչ դիրքերի կամ գնահատանքի են հասել, իրենք՝ ո՛չ: Կան նաեւ այնպիսիները, ովքեր նախանձում են արդեն այսօրվա՛ իշխանավորներին:

Մի՞թե իրենք առաջ խցկված մեկից կամ մյուսից… պակա՛ս են: Վերջապես, կա մի միամիտ զանգված էլ, որ ներկա իշխանությունների բոլոր ձախողումների համար հենց ի՛նքն է արդարացումներ հորինում, մինչդեռ ինչ-ինչ, սակայն սեփական մեղքերը ուրիշներին վերագրելու հարցում Նիկոլ Փաշինյանը, ըստ իս, մեր ողջ նախընթաց պատմության ընթացքում իրեն հավասար ուրիշ ո՛չ մեկը չի ունեցել: Վախենամ՝ առաջիկայում բոլորին ապշեցնի նաեւ աներեւակայելի դաժանությամբ: Որեւէ մեկից պակա՞ս տղա է, ի՛նչ է:

Եթե ներկա իշխանավորները շարունակեն ձեւացնել, ինչպես նախկիններն էին անում, թե Վենետիկի հանձնաժողովի վերջին հայտարարության մեջ մեզ համար, որպես պետություն, վտանգ չկար, թե դա, իբր, ընդամենը նախորդների, կամ նախորդների նախորդների չարամիտ սադրանքների հետեւանքն էր, ապա այդ անլուրջ գործելակերպը, Աստված մի արասցե, կարող է Հայաստանի վրա շա՛տ թանկ նստել…»:

դիտվել է 1926 անգամ
Լրահոս
Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Գրոսին կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին Պակիստանում 24 մարդ է զոհվել Իրանին հարվածների դեմ բողոքի ցույցերի ընթացքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ զոհված զինծառայողների թիվը հասել է 4-ի Իսրայելը վերսկսել է ավիահարվածները Թեհրանին Մերաբ Դվալիշվիլին կասկածի տակ է դրել Արման Ծառուկյանի հաղթանակը RAF 6 մրցաշարում Վանդալիզմ Իսրայելում. Հայֆայում պոկել են Հայոց ցեղասպանության հրապարակի ցուցանակը Լարսը փակ է բեռնատարների համար Իսրայելի բանակը հայտարարել է Իրանում շուրջ 600 օբյեկտ թիրախավորելու մասին Դուբայի օդանավակայանները կվերսկսեն սահմանափակ գործունեությունը ՀՀ-ում քահանա լինելը նշանակում է պատրաստ լինել հայտնվել կառավարության ճնշումների տակ. Տեր Ներսես Պուտինը վերջին շանսն է տվել Թրամփին (video) 1 մլն 200 հազար հայ վերադառնալու է Ադրբեջան․․․ չփորձե՛ք կեղծել․ Ժասմինա Ղևոնդյան (video) Նիկոլն ուղիղ ասել է՝ Տիգրանաշենը հանձնելու է․ Իշխան Սաղաթելյան (video) Ինքը որպես վարչապետ չկա․ Ապարանի բնակիչ (video) Իրանը չի՛ հանդուրժի «Զանգեզուրի միջանցք» ասվածը․․․ ի՞նչ է զգուշացնում ՀՀ-ում՝ Իրանի դեսպանը (video) «Հայաստանում կտրուկ գործողություններ են լինելու, դեռ սպասեք»․ Հայկ Այվազյան (video) «Մեղավոր ենք, որ վախտին ընտրեցինք նման ոչնչության ու բերեց հասցրեց էս օրվան»․ Հարցում (video) Ինչու՞ Աննա Հակոբյանը փախավ Նիկոլից․ Հայկ Նահապետյան (video) Եթե Իրանում սկսվի քաոս, Հայաստանում խայտառակ վիճակ է տիրելու․ Իշխան Սաղաթելյան (video) «Իրանն Ալիևին զգուշացրել է՝ պաշտոնից կհեռացվի՛, եթե…»․ Հայկ Այվազյան (video) «Նիկո՛լ, էդ կուկուռուզն ու պեռաշկին խժռելուց առաջ, լա՛վ հիշիր»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am