Մաքսակետի պետն աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել գործարար Արթուր Խառատյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 25-ի գիշերը Բագրա­տաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին իր աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել գործարար Արթուր Խառատյանին եւ արգելել, որ նրա բեռը դուրս գա մաքսատան տարածքից։ Վերջինս գերմանական «Deutsche Post» (Գերմանական փոստ) ընկերության սեփականատերն է եւ Գերմանիայից Հայաստան առաքումներ է կատա­րում։

Նա պատմում է, որ երբ իր բերած բեռի մաքսային ձեւակերպումները կատարած՝ նստել է ավտոմեքենան, որ շարժվի դեպի Երեւան, Գեղամ Վանունին իր աշխատակիցների հետ իրեն դուրս է հրավիրել մեքենայից, ապա սպառնացել, հայհոյել, գոռա­ցել եւ ի վերջո հարձակվել իր վրա։ «Քեզ Շմայսի տեղն ես դրել, ամեն ամիս սենց գռուզ ես բերում»,– ասել է մաքսակետի պետը, ապա ինքն ու իր աշխատողները ծեծելով, ձեռքե­րը ոլորելով՝ Արթուր Խառատյանից խլել են բեռնատարի բանալին եւ մե­քենան կալանավորել։ Երեկ Արթուր Խառատյանը դիմել է Ազգային ան­վտանգության ծառայություն՝ հաղորդում տալով այն մասին, թե ինչ է կատարվել Հայաստանի մաքսա­յին սահմանում, որը պետք է բոլոր առումներով օրինակելի գոտի լիներ։ Նա նաեւ գնացել է Պետեկամուտների կոմիտե, պահանջել հետ վերադարձնել իր բեռը։

«Ես եմ ստեղ որոշում՝ վերեւից ներքեւ, արա։ «Արա»–ով էին հետս խոսում։ Լկտի մարդիկ են՝ հին հանրապետականներից մնացած։ Միշտ մաքսայինն անցնելուց իրենց 1000 եվրոն տվել–անցել եմ, հիմա, որ էլ իրեն չի հասնում, պետությանն եմ տալիս, վատ ա զգում»,– ասում է Արթուր Խառատյանը։ Նա մեզ պատ­մեց իր հետ կատարվածի մասին։ «Մաքսավորները չներկայացան։ Երբ խնդրեցի ներկայանալ, ասեցին՝ դու ով ես, որ մենք քեզ ներկայանանք։ Երկու-երեք հոգով կողքերս եկան, բռունցքներով խփում էին փորիս, քացով՝ ոտքիս։ Վանաձորից մաքսա­յինի պետի տեղակալ կար՝ Մելիքյան անունով, մի լկտի՝ դա խփեց առաջինը»։

Ծեծկռտուքի պատճառը մաքսազերծման ժամանակ առաջացած տարաձայնություններն են եղել։ Արթուր Խառատյանը, ով Գերմանիա­յի քաղաքացի է եւ 2017 թվականից փոստային առաքումներ է կատարում այս երկրից, ասում է, որ մշտապես խնդիրներ ունի, քանի որ Բագրատաշենում չեն կարողանում լրացնել բեռն ուղեկցող փաստաթղթերը՝ ցիմերները։ Ստիպված՝ նա իր հետ է բերում արդեն լրացված ձեւը, եւ այս անգամ մաքսավորները տարբերություն են նկատել բեռի՝ փաստաթղթերում նշված եւ իրական կշռի միջեւ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 672 անգամ
Լրահոս
Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am