Վտանգված են սպառողների իրավունքը, մրցակցային միջավայրը և Հայաստանի իմիջը. Մեխակ Ապրեսյան

«Փաստ» թերթը գրում է. «Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով 100 հայ էր մնացել Եգիպտո­սում։ Երևանից ևս քաղաքացիները չէին կա­րողացել մեկնել Հուրգադա։ Ավելի վաղ Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները ևս չէին կայացել։ Մեկ ընկերության գործունեության հետևան­քը, ըստ տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, ավելի խոր­քային պատճառներ ունի։ Նա մեզ հետ զրույ­ցում շեշտեց, որ նման դեպք նաև մոտ մեկ ամիս առաջ է տեղի ունեցել։ «Առհասարակ քաղաքացին իր ընտրությունը կատարելիս պետք է ճիշտ ճանապարհ բռնի, տեսնի, թե իրեն ինչ պայմանագիր ու պայման­ներ են առաջարկում, ում է դիմում, այդ ընկե­րությունն ինչ պատմություն ունի, ինչ կազմա­կերպության անդամ է։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի կանոնադրության համաձայն՝ մենք չենք կարող համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնք իրենց գործու­նեությամբ ստվեր են գցում ու բացասաբար անդրադառնում մյուս անդամների ու Հայաս­տանի իմիջի վրա։ Նման ռիսկերի դեպքում նրանք հեռացվում կամ սև ցուցակում են հայտնվում, բայց խնդիրը խորքային է։ Տարի­ներ շարունակ պնդելուց հետո, այսօր թե՛ ես, թե՛ տուրիզմի ֆեդերացիան շարունակում ենք պնդել՝ ժամանակն է, որ դաշտն ունենա ավելի հստակ ու խիստ կարգավորում։ Առ այսօր «Զբոսաշրջության մասին» օրենքը գործել է հա­մապատասխան այն ժամանակահատվածի, երբ այն դեռ նոր էր ընդունվել։ Օրենքն ուժի մեջ է 2003-2004-ից, երբ զբոսաշրջային քաղաքականությունն այլ խնդիրներ ու նպատակներ ուներ։ Օրենքն ունեցել է իր դերակատարումը, բայց հիմա դաշտը ձևավորվել է, բավականին խիստ մրցակցություն կա, և ավելի խիստ կար­գավորման ժամանակն է։ Այժմ զբոսաշրջային օպերատորների, գործակալների, զբոսավարների, զբոսաշրջային տրանսպորտի, հյուրանո­ցային ծառայությունների գործունեությունը պետք է լիցենզավորվի։ Սա շատ կարևոր է՝ ամեն մեկը չպետք է կարողանա երկիր ներկա­յացնելու իրավասություն ունենալ»,–«Փաստի» հետ զրույցում ասաց Մ. Ապրեսյանը՝ հավելելով, որ եթե օր առաջ դաշտը չկարգավորենք, նման դեպքեր դեռ շատ Ենք ունենալու։ «Կարևոր է նաև ներգնա տուրիզմը, դուք պատկերացրեք՝ եթե արդեն ունենանք խաբ­ված օտարերկրյա զբոսաշրջիկներ, ինչպես նաև օտարերկրյա գործընկերներ, որոնք զբոսաշրջիկներ են ուղարկում Հայաստան։ Նրանք ևս կսկսեն հիասթափվել հայկական զբոսաշր­ջային ընկերություններից։ Իսկ մեկ-երկու հի­ասթափությունը չի նշանակելու հիասթափու­թյուն այս կամ այն ընկերությունից։ Դա նշա­նակելու է հիասթափություն երկրից։ Նրանք մտածելու են, որ այստեղ բոլորն են այդպիսին։ Ձեր միջոցով ֆեդերացիան դիմում է զբո­սաշրջության կոմիտեին, Հայաստանի կառավարությանր, ԱԺ-ին ու այլ իրավասու մարմին ներին, պետք է արագացնել գործընթացը։ Օր առաջ պետք է ընդունել «Զբոսաշրջության մասին» նոր օրենքը։ Նախագծերի փաթեթն արդեն կա, պարզապես անհրաժեշտ է որո­շակի լրամշակումներ անել, շրջանառության մեջ դնել ու ընդունելու։ Ի թիվս այլ հարցերի, որը կարգավորում է այդ օրենքի նախագիծը, այն բավականին շատ լուծումներ է տալիս, որոնցից մեկե զբոսաշրջային օպերատորի գործունեության լիցենզավորումն է։ Կարող ենք այդ գործունեության տեսակներին տալ նաև «ծա­նուցման ենթակա գործունեության տեսակ» սահմանումը ու նրանց նկատմամբ սահմանել որակական չափանիշներ։ Զբոսաշրջային օպերատորների գործունեության համար նաև ֆինանսական երաշխիքների մեխանիզմ կա­րող ենք կիրառել՝ նրանց սնանկության դեպ­քում սպառողի նկատմամբ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատա­րումն ապահովելու նպատակով»,- ասաց նա՝ շեշտելով, որ այդ մեխանիզմը կիրառելու ար­դյունքում «չոլերում» հայտնված ու Հայաս­տան վերադառնալ չկարողացող քաղաքացի­ներ չեն լինի։ «Մենք պետք է գնանք խիստ կարգավորում ների ճանապարհով։ Այսօր ոլորտում առկա խնդիրները լուծելու այլ ավելի լավ տարբերակ չկա, իսկ խնդիրները շատ են։ Այսօր վտանգված են և՛ սպառողների իրավունքը, և՛ մրցակ­ցային միջավայրը, և՛ Հայաստանի իմիջը։ Ով ինչպես պատկերացնում է, երկիր է ներկայաց­նում, անկախ նրանից՝ ունի այդ գիտելիքն ու հմտությունը, թե ոչ»,- ասաց նա»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։  

դիտվել է 165 անգամ
Լրահոս
Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am