Իրանը հանել է Արաքի ռեակտորի ակտիվ գոտին
Իրանը հանել է Արաքի ռեակտորի ակտիվ գոտին։ Այս մասին հունվարի 14-ին ասել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, փոխանցում է Lenta –ն՝ վկայակոչելով Reuters-ը։ «Ռեակտորի ակտիվ գոտին կծածկվի ցեմենտով»,- ասել է նա։ Գործակալության տեղեկություններով, ԵՄ-ն մինչեւ հունվարի 28-ը հետաձգել է Թեհրանի դեմ սահմանափակող միջոցների չեղարկումը։ Բրյուսելում ցանկանում են վստահեցնող տեղեկություններ ստանալ այն մասին, որ Իրանը կատարել է պարտավորությունների իր մասը։
