Արցախում 5 մարդու կյանք խլած ողբերգական պատահարի նախնական պատճառ է հանդիսացել վարորդի կողմից ղեկին քնելը։ Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից։
Հուլիսի 26-ին ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Հ.Ա.-ն վարելով իրեն պատկանող «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը, ինչպես նաև ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ՝ 1958թ ծնված Ա.Ա-ն, 1961թ ծնված Ս. Բ-ն, 1982թ ծնված Ռ.Ա-ն և 1994թ ծնված Ն.Գ.-ն տեղում մահացել են:
Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել վարորդի կողմից ղեկին քնելը։
Դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը։
Նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Սյունիքի մարզի Տեղ համայնքից են, մի ընտանիքի անդամներ։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը