SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սեդոյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ երեկ, հուլիսի 25-ին Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ «որովայնի, վերջույթների ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ և «ձախ գոտկային շրջանի, ձախ բազկի վերին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 երեխա։ Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը ավագ քննիչ Սեդոյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բանկիչներ՝ 15-ամյա Նարեկ Պ-ն և 16-ամյա Գագիկ Պ․-ն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 21։00-ի սահմաններում Էրեբունու և Ազտամարտիկների փողոցների խաչմերուկի հարակից տարածքում վիճաբանության ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած կտրող ծակող գործիքով հարվածել է Նարեկ Պ․-ին և Գագիկ Պ․-ին։ «Էրեբունու» բժիշկների օպերատիվ բուժօգնություն ցուցբերելու շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել։ Սակայն նրանք մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը