Կեղտոտ գործարք՝ ՍԴ-ն ստամբուլյան կոնվենցիայի դիմաց

Սահմանադրական դատարանի շուրջ նոր զարգացումներ են ընթանում: Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի մոտ երկրորդ շնչառությունն է բացվել: ՍԴ-ի մասին ով չի ալարում իր հեղինակավոր կարծիքն հայտնում, կոչ անում ՍԴ նախագահին հրաժարական տալ: ՍԴ-ի դեմ Վահե Գրիգորյանի սկսած արշավից ու Վենետիկի հանձնաժողովի կոշտ զեկույցից հետո սպասվում էր, որ Նիկոլ Փաշինյանի ու թիմի ախորժակը կզսպվի, որոշակի ժամանակ լռություն կպահպանեն: Քանզի Վենետիկը փաստել է, որ ՍԴ դատավոր եւ անդամ տարանջատումը մտացածին է։ Հանձնաժողովը լիազորել է նաեւ հանձնաժողովի նախագահ Զ. Բուքիքիոյին՝ հետեւել այս հարցի շուրջ զարգացումներին եւ ըստ անհրաժեշտության՝ մինչեւ հոկտեմբեր հանդես գալ հրապարակային հայտարարությամբ: Բուքիքոյի հայտարարությանը չսպասելով նշված զեկույցից մի քանի օր անց հարցազրույց տվեց Նիկոլ Փաշինյանը: Նա ավելի կոշտ գնահատականներ հնչեցրեց ՍԴ-ի եւ Հրայր Թովմասյանի մասին, քան դա արել էին լեւոնտերպետրոսյանական տխրահռչակ կադրերը՝ Վահե Գիգորյանն ու Գագիկ Ջհանգիրյանը: Փաշինյանն ասաց.«Մենք չունենք այս Սահմանադրական դատարանը, որովհետև նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց 40 օր առաջ ՍԴ երկարամյա նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, ինչպես հետագայում պիտի պարզվեր՝ ներիշխանական մանիպուլյացիայի արդյունքում. տեղի ունեցավ մեծ առևտուր, որտեղ մի քանի առանցքային դեմքեր ստանում էին իրենց հասանելիքը՝ Սերժ Սարգսյանը՝ վարչապետի, Գագիկ Հարությունյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը»: Նա ասաց, որ 2019 թվականի Հաայստանը պետք է ունենա 2019 թվականին համապատասխան ՍԴ: Թե ինչ քայլեր պիտի տարվեն այդ ուղղությամբ, Փաշիյանն ասաց.
«Կարծում եմ, որ առաջիկայում գուցե ՍԴ հետ պիտի խոսի ԱԺ-ն, կամ չգիտեմ փորձագիտական հանրությունը, բայց ՍԴ-ն այս սեփականաշնորհված «բուդկայի» կարգավիճակից պետք է դուրս գա»:

Տրամաբանությունը հուշում էր, որ առնվազն մինչեւ սեպտեմբեր իշխանությունը կլռի՝ սպասելով Բուքիքիոյի հայտարարությանը, որը կստեղծեր ամբողջական պատկեր հանձնաժողովի շուրջ: Բայց տեղի ունեցավ հակառակը. զեկույցից մի քանի օր հետո Փաշինյանն ու իր պատգամավորները նոր շնչով սկսեցին ՍԴ-ի դեմ պայքարը:

Իշխանության վարքագիծը քաղաքական շրջանակներում բացատրում են հետեւյալով՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է փոխզիջման գնալ ՍԴ-ի շուրջ, ինքը կուզուրպացնի ՍԴ-ն, իսկ Վենետիկի հանձնաժողովը աչք կփակի դրա վրա, քանի որ Փաշինյանը դրա դիմաց կվավերացնի ստամբուլյան կոնվենցիան : Իհարկե, դժվար է հավատալ, որ միջազգային հեղինակավոր այս կառույցը կգնա նման գործարքի, բայց հաշվի առնելով , որ նույն կառույցը երբեմն ողջունում էր նաեւ ՀՀԿ-ի նախաձեռնությունները, ապա ամեն ինչ սպասելի է:

Անի Սահակյան

դիտվել է 3105 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am