Խառը թվեր. արդյունաբերությունն աճել է լևի լույսով

Հայաստանում տնտեսական ակտիվությունն այս տարվա հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 6.5 տոկոսով: 

Մասնավորապես՝ 2019-ի հունվար-հունիսին, 2018-ի հունվար-հունիսի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.9 տոկոսով, շինարարության ծավալը՝ 4.7 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը՝ 15.3 տոկոսով:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը, 2019 թ. հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա հունվար-հունիսի համեմատ, նվազել է 7.4 տոկոսով:
Սպառողական գների ինդեքսն ավելացել է 2.0 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 0.1 տոկոսով: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների մեջ, սակայ,ն ակնհայտ հակադրություն կա. մի կողմից վերը թվարկված թվերը փաստում են տնեսության աճի և զարգացման մասին, մյուս կողմից, սակայն, հրապարակվել է մեկ այլ տվյալ ևս, որը ի չիք է դարձնում տնտեսության աճի վերոնշյալ թվանկարչությունը: Ըստ այդմ` միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին աճել է 5.6 տոկոսով՝ կազմելով 176 հազար 783 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 6.4 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.9 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառությունը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա համեմատ, գրեթե պահպանել է նախորդ տարվա ծավալները` կազմելով 3 մլրդ 495 մլն դոլար (աճը՝ 0.1 տոկոս): Ընդ որում՝ առաջին կիսամյակում արտահանումը նվազել է 0.5 տոկոսով և կազմել է 1 մլրդ 173 մլն դոլար, իսկ ներկրումն ավելացել է 0.5 տոկոսով և կազմել է 2 մլրդ 321 մլն դոլար:

Ըստ հրապարակված վիճակագրական տվյալների` Էլեկտրաէներգիայի արտադրությունը նույն ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, նվազել է 5.5 տոկոսով: Ինչպես կարող էր արդյունաբերական արտադրանքի, շինարարության և ծառայությունների ծավալն աճել, իսկ Էլեկտրաէներգիայի արտադրությունը, հակառակը, նվազել. առանց էլեկտրականության` արդյունաբերական արտադրանք, շինարարություն և ծառայության մատուցում ուղղակի չի կարող լինել, իսկ եթե այս ոլորտներում աճ է եղել, ուրեմն էներգիայի սպառումը ևս անխուսափելիորեն պիտի աճեր, կամ էլ պարտավոր ենք խոստովանել, որ 90-ականնեի լևի լույս ունենալու մեթոդն է նորից կիրառական դարձել: Այլապես պետք է արձանագրել, որ վիճակագրական պետական կառույցը նորից թվերն ուռճացրել կամ նկարել է:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1942 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am