Եթե նախկիններն են ստեղծել, ուրմեն պետք է քանդել` մինչև վերջ

Կոռուպցիայի դեմ պայքարը գործունեության թիվ մեկ ուղղություն հռչակած Նիկոլ Փաշինյանը որոշել է լուծարել կոռուպցիայի դեմ պայքարի պետական խորհուրդը:

Կառավարության հուլիսի 25-ի որոշմամբ` լուծարվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը ստեղծվել էր 2015 թվականի փետրվարի 19-ին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ։
Որոշման նախագիծը, որը չքննարկվող հարցերի թվում էր, ներկայացրել էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Խորհուրդը ստեղծվել էր որպես կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական մարմին՝ հիմնված կանխարգելիչ ինստիտուցիոնալ մոդելի վրա։
Խորհրդի նախագահը ի պաշտոնե վարրչապետն էր: Խորհրդի կազմում ընդգրկված էին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, արդարադատության, ֆինանսների նախարարները, գլխավոր դատախազ (համաձայնությամբ), Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ), Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններից մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ), Հանրային խորհրդի նախագահը (համաձայնությամբ), Հայաստանի համայնքների միության մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ), Քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ (համաձայնությամբ):
Խորհրդի գլխավոր խնդիրներից մեկը հակակոռուպցիոն նոր ռազմավարության մշակումն էր: Ռազմավարության աշխատանքային խումբն, ի դեպ, այսօր էլ շարունակում է իր գործունեությունը: Ժամանակին այս կառույցի գործունեությանը հաճախակի էր անդրադառնում արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Ի դեպ, խորհուրդը` որպես հակակոռուպցիոն մարմին, ստեղծվել էր միջազգային կառույցների համաձայնությամբ և խորհրդատվությամբ: Հանուն արդարության պետք է նկատել, որ անգամ նախկին իշխանության օրոք խորհրդի հակակոռուպցիոն գործունեությունը երբեք վստահություն չի ներշնչել: Բայց ամեն դեպքում սա մի մարմին էր, որը կարող էր արդյունավետ աշխատել: Օրինակ` եթե փոխվեր կազմը, խորհրդում ներառվեին նաև արտախորհրդարանական ընդդիմության ներկայցուցիչներ, այս մարմինը թերևս իրական աշխատող օղակ դառնալու բացառիկ շանս կարող էր ստանալ: Հատկապես հիմա, երբ առաջին պլան է մղվել դատական համակարգի կոռուպցիայի խնդիրը, նման մարմինը կարող էր առնվազն այլընտրանքային ամբիոն դառնալ:
Բայց Փաշինյանը որոշել է քանդել այն ամենը, ինչը կապված է անցյալ հետ: Կապ չունի` դա ինչպիսի կառույց է, ինչ կարող է տալ կամ չտալ նոր Հայաստանին, եթե դա ստեղծվել է նախկինում, պետք է քանդվի, որովհետև Փաշինյանն այդ բոլորից ալերգիա ունի:
Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից հաճախ թմբկահարվող այն պնդմանը, թե կոռուպցիան այլևս արմատախիլ է արված. կոնկրետ Իջևանի վերջին դեպքերը ցույց տվեցին, որ կոռուպցիան գոնե անտառներում արմատախիլ չի արված: Այն կա, ընդ որում այնքան խորը արմատներով, որ ոստիկանությունը իր ռեսուրսով չի կարողանում դեմն առնել` վկայությունը` հիվանդանոց տեղափոխված ոստիկաններն են:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1925 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am