Հարձակում Պուտինի ավտոշարասյան վրա. Խուզարկություններ Մոսկվայում

Ռուսաստանում իրավիճակը գնալով սրվում է: Սենսացիոն տեղեկություն է հայտնվել ռուսական մեդիայում...

Եկատերինբուրգում երկու տղամարդ փորձել են պայթեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը, սակայն չի հաջողվել: Նրանք ականապատել են այն փողոցը, որով պետք է անցներ Պուտինի ավտոշարասյունը։ Ինչպես հայտնում РИА Новости-ն, ոստիկանությունն արդեն իսկ ձերբակալել է ենթադրյալ մեղավորներին, որոնք խոստովանել են՝ ցանկացել են պարզապես ստուգել իրավապահների զգոնությունը:
Նշվում է, որ Վլադիմիր Պուտինի այցի օրը կասկածյալները կոշիկի տուփի մեջ կեղծ ռումբ են տեղադրել մայրուղու վրա, որով պետք է անցներ նախագահի ավտոշարասյունը։ ՆԳՆՎ մամլո ծառայությունը հայտնում է, որ տղամարդիկ Եկատերինբուրգի բնակիչներ են, անցյալում արդեն դատապարտված են եղել։

Միաժամանակ՝ Մոսկվայում երեկ գիշերը խուզարկություններ են կատարվել ընդդիմադիր թեկնածուների բնակարաններում։ Այսօր էլ ձերբակալվել է ակտիվիստ Սերգեյ Ֆոմինին, ով մետրոյում հուլիսի 27-ին կայանալիք բողոքի ակցիայի մասին իրազեկող թռուցիկներ էր բաժանում։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի մի շարք քաղաքներում և մարզերում սեպտեմբերի 8-ին կայանալու են տեղական ընտրություններ, այդ թվում նաև Մոսկվայում։ Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել 57 թեկնածուների, այդ թվում՝ բոլոր ընդդիմադիր թեկնածուներին։ Ընդդիմադիրները հայտարարել են, որ սա քաղաքական որոշում է և իրականում գրանցվելու համար անհրաժեշտ ստորագրությունները կեղծվել են հենց ստուգելու ժամանակ և բողոքի ակցիա են սկսել Մոսկվայում։

Երեկ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ընտրական իրավունքի և Ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար։ Այդ գործի շրջանակներում խուզարկվել են ընդդիմադիր Դմիտրի Գուդկովի, Իվան Ժդանևի և Ալեքսանդր Սալավյովի բնակարանները։ Ընդդիմադիրներից շատերը հրավիրվել են Քննչական կոմիտե հարցաքննության։

Գուդկովի կինը Թվիթերում գրել էր, որ շուրջ մեկ տասնյակ ոստիկաններ գիշերը խուզարկել են իրենց տունը, նրանք փնտրել են նյութեր հուլիսի 27-ին նախատեսված ընդդիմադիրների բողոքի ակցիայի հետ կապված։ Ինքը՝ Գուդկովն այսօր գրել է. «Կարևորը գիշերային խուզարկություններից հետո ընտրությունները ավարտվել են, այդ ինստիտուտը Պուտինի օրոք մահացել է»։

Բոլոր ընդդիմադիրները, նաև Գուդկովը կոչ են անում, չնայած ձերբակալություններին և խուզարկություններին, հուլիսի 27-ին գնալ բողոքի ակցիայի։ Ոստիկանությունն էլ իր հերթին հայտարարել է, թե ակցիան անօրինական է։

Ռուսաստանցի անկախ փորձագետները համարում են, որ հուլիսի 27-ին Մոսկվայում կարող է կրկնվել 2012 թվականի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության նախօրեի սցենարը, երբ լուրջ բախում էր տեղի ունեցել ոստիկանության և քաղաքացիների միջև, իսկ ակցիայի մասնակից մի շարք ակտիվիստներ դատապարտվել էին անազատության։

Ըստ «Ազատության»՝ եվս մեկ չգրանցված թեկնածու, Ալեքսեյ Նավալնու «Կոռուպցիայի դեմ» հիմնադրամի փաստաբան Լյուբով Սոբոլը համարում է, թե այս խուզարկություններն ու ձերբակալությունները վկայում են այն մասին, որ նախագահի ադմինիստրացիան և Մոսկվայի քաղաքապետարանն իրոք վախեցել են այն ճգնաժամից, որ ստեղծվել է Մոսկվայի դումայի ընտրությունների շուրջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայի դատարանը 30-օրյա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին՝ շաբաթվա վերջին հրավիրված չարտոնված հավաքին ընդառաջ։ Ազատազրկման են դատապարտել նաև Նավալնիի մի շարք թիմակիցների։

Թամար Բագրատունի

դիտվել է 24307 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am