Թուրքիան սպառնում է. բախումը մոտենում է

«Թուրքիայի համբերությունը սպառվում է, մեզ Վաշինգտոնի արձագանքը չի բավարարում», - երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ է՛լ ավելի սրելով երկու երկրների երբեմնի դաշնակցային հարաբերությունները:

Այս անգամ կրքերը լարվել են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու և տեղից քուրդ զինյալներին հանելու՝ դեռ անցած տարի ձեռք բերված համաձայնագրի շուրջ: «Ամերիկան որևէ հստակ քայլ չի անում այս հարցի ուղղությամբ», - ինչպես հաղորդում է «Ազատությունը» Անկարայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: - «Մեզ մոտ տպավորություն է, որ ամերիկացիներն ուզում են սառեցնել գործընթացը: Մենք պետք է օր առաջ խոսքից գործի անցնենք, քանի որ այլևս չենք կարող սպասել»:

ԱՄՆ-ը, ինչպես հայտնի է, տարիներ շարունակ աջակցել է Սիրիայի քրդական ուժերին, հենց նրանց օգնությամբ էր միջազգային կոալիցիան պայքարում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: Անկարան, մինչդեռ, երբեք չի թաքցրել, որ չի հանդուրժի քրդերի ամրապնդումն իր երկրի սահմանների մոտ:

Տարաձայնությունը հարթելու համար անցած տարի հունիսին Թուրքիայի արտգործնախարարը անձամբ մեկնել էր Վաշինգտոնը՝ ամերիկացի գործընկերոջը հանդիպելու: Այցից հետո, վերադառնալով Թուրքիա, Չավուշօղլուն պնդել էր, թե հաջողել են ճանապարհային քարտեզ մշակել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքից քրդական ուժերի դուրսբերման և տեղում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ: Ընդ որում, այն ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը պնդել էր՝ ըստ այդ պլանի, գործընթացը պետք է ավարտվի ամենաուշը վեց ամսից:

Դրա փոխարեն, սակայն, անցած երկուշաբթի ամերիկացի բարձրաստիճան զինվորականները պաշտոնական հանդիպում էին ունեցել Սիրիայի քրդական դեմոկրատական ուժերի ներկայացուցիչների հետ՝ է՛լ ավելի գրգռելով Անկարայի զայրույթը: «Դա վկայում է, որ Վաշինգտոնն անկեղծ չէ մեզ հետ», - երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ավելի վաղ՝ այս տարվա սկզբին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին սպառնացել էր հարցը լուծել ռազմական ճանապարհով և հարձակում սկսել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական խմբավորումների դեմ, ռազմական գործողությունը, սակայն, սառեցվել էր։ Երեկ Չավուշօղլուն վերստին օրակարգ է բերել հարցը:
«Մենք այն ժամանակ դեռ ռազմական գործողության պլան էինք մշակել, որը, սակայն, սառեցրեցինք՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով: Հիմա այլևս սպասելու միտք չունենք, և եթե անվտանգության գոտու հարցը չլուծվի, հաստատակամ ենք անել հնարավորը՝ ինքներս մեզ պաշտպանելու համար», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10035 անգամ
Լրահոս
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am