ԻՊ-ը թուրքական տանկ է ոչնչացրել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հյուսիսային Իրաքում թուրքական տանկ է ոչնչացրել, գրում է almasdarnews.com-ը: Ահաբեկչական խմբավորումը Թուրքական զինուժի և քրդական պեշմերգայի հարձակումը ետ է մղել: Չկարողանալով առաջ շարժվել է, վերջիններս նահանջել են: Քրդական պեշմերգայի և «Իսլամական պետության» բաժանարար գիծ հանդիսացող Բարիմա գյուղի մոտակայքում էլ ահաբեկիչները խոցել են թուրքական տանկը:
