Իրանը բալիստիկ հրթիռ է արձակել
Ապրիլի 19-ին Երևանի ժամանակով մոտ 13:33-ին Իրանը իրականացրել է հերթական բալիստիկ հրթիռի արձակումը, գրում է Kommersant-ը՝ հղում կատարելով ռազմական շրջանների աղբյուրներին: «Թողարկման փաստը հաստատվում է ռադիոլոկացիոն հայտնաբերման միջոցներով ստացված տվյալներով»,- գրել են նրանք: Պարբերականի վկայությամբ` հրթիռի թողարկումը գրանցվել է ցամաքային հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգերի կողմից, մասնավորապես «Վորոնեժ-ԴՄ» տիպի ռադիոլոկացիոն կայանի կողմից, որը տեղադրված է Ռուսաստանի Արմավիր քաղաքում, ինչպես նաև Օրսկում տեղադրված «Վորոնեժ Մ»-ի կողմից: Նշվում է նաև, որ ներկա պահին ռուս մասնագետները որոշում են հրթիռի տեսակը և պոտենցիալ բնութագրերը:
