Կառավարությունը «Սպայկային» չզիջեց (video)

«Խոշոր գործառութային թերություններ չկան, կա կադրային և որոշակի տեխնիկական հնարավորություններ ավելացնելու խնդիր, որն իրենք արդեն նախաձեռնել են, և 4-5 աշխատակից պետք է ավելացվի: Ընդհանուր առմամբ՝ այցելությունը փոխվարչապետի նախաձեռնությամբ էր, ավելի շատ ճանաչողական նշանակություն ուներ և նաև տեղում հանրության մոտ ձևավորված տեսակետների, խնդիրներին, հարցադրումներին որոշակի պատասխան գտնելն էր: Շատ արդյունավետ աշխատանքային այցելություն էր»,-ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց երեկ մաքսատուն իր այցելության արդյունքները:

 «Սպայկայի»   խնդրին անդրադառնալով `ՊԵԿ նախագահը նշեց, որ քննությունը շարունակվում է, անընդհատ տեղեկատվություն են ստանում գործընկեր երկրների կառույցների կողմից, դրանք վերամշակում են, հաշվարկներ և վերահաշվարկներ են կատարում.

«Հաշվի առնելով նաև գյուղատնտեսության ոլորտի հետ «Սպայկայի» այսօրվա գործունեության սերտ առնչությունը, մենք այս պահին քրեաիրավական գնահատականների առումով ընկերության նախորդ ժամանակաշրջանների գործունեությանն առնչվող քննությունն առանձնացրել ենք, շարունակում ենք և հնարավորություն ենք տալիս, որ նրա գործունեության խաթարում չլինի»:

Դ.Անանյանը հերքեց, որ կառավարությունը զիջել է «Սպայկային».

«Զիջել՝ նշանակում է օրենքին հակառակ գնալ, որը մենք չենք պատրաստվում»:

Դ.Անանյանի խոսքով՝ այսօր քննիչները քննչական և հարակից գործողություններ կատարելու լայն ֆրոնտ ունեն, ձեռք են բերվում լրացուցիչ փաստեր, կատարվում են հաշվարկներ և կազմակերպությանն ու դրա ղեկավարներին մի փոքր ազատ են թողել, որ ընկերության բնականոն աշխատանքով զբաղվեն.

«Դա չի նշանակում, որ մենք հետ ենք գնացել: Ընդհակառակը՝ նախապես հնչեցված 7 մլրդ, 8 մլրդ թվերը աճել են»:

 

դիտվել է 708 անգամ
Լրահոս
ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին Գերմանիայի շուրջ հազար կայարանում սխալմամբ տարհանում է հայտարարվել Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ Իրաքի վարչապետը առաջարկել է ինտեգրել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային ցանցերը Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել. Կարապետյան Վայոց ձորի մարզում «RENAULT»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա վիրшվոր Լոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ Հինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է․ Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am