Թուրքիան քողարկված խաղ է տանում
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թուրքիայի ապակառուցողական գիծը հանգեցնելու է Սիրիայում իրավիճակի հետագա էսկալացման։ Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ն ա նշել է, որ Թուրքիան քողարկված խաղ է տանում տարածաշրջանում՝ «Դատապարտում ենք նման ապակառուցողական գիծը, որը տանում է տարածաշրջանում իրավիճակի հետագա էսկալացման, կոչ ենք անում կառուցողական աշխատանքներ տանել միջազգային ջանքերի շրջանակներում՝ ապահովելու համար Սիրիայում քաղաքական կարգավորման բացառիկ գործընթացի գործարկումը»,- նշել է նա։
