«ԵՄ-ն չի կարող ՀՀ իշխանությունների աշխատանքը ստանձնել»․ Հալբախ

«Այսօր փոփոխություններն այնքան մասշտաբային չեն ՀՀ-ԵՄ գործակցությունում, որպեսզի հնարավոր չլինի այն տեղավորել առկա ձևաչափի մեջ»,-այս մասին 168 ժամի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՀՀ դատաիրավական ոլորտի բարեփոխումների եվրոպական աջակցությանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասել էր, որ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել շատ հստակ չափելի ֆինանսական աջակցություն դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար:

«Այս հարցը քննարկվել է մի քանի օր առաջ: Մեր աջակցությունը չափազանց կարևոր է ֆինանսական տեսանկյունից: Մենք այս պահին դիտարկում ենք աջակցության երկու ուղղություն՝ ուղիղ աջակցություն և բազմամիլիոնանոց աջակցության ծրագիր առաջիկա երեք-չորս տարիների համար: Մենք անհամբեր սպասում ենք կոնկրետ պլանների, որոնք ՀՀ կառավարությունը քննարկում և ուրվագծում է: Մենք պատրաստ ենք այդ պլաններում Հայաստանին աջակցություն տրամադրել»,-նշել էր Սվիտալսկին:

Դեսպանը շեշտել էր, որ ԵՄ-ն բարեփոխումների որևէ մոդել չի պարտադրում, ԵՄ-ում չկա մեկ միասնական մոդել, որը կաշխատի պատշաճ:

«Խնդիրներ կան նույնիսկ ԵՄ ընտանիքում: Այնպես որ, ԵՄ-ն ոչինչ չի պարտադրում, բայց մենք պատրաստ ենք խորհրդատվություն տալ, մոբիլիզացնել փորձագիտական ներուժը, կիսվել փորձով: Եթե Հայաստանին հետաքրքրում է որևէ երկրում կատարված փոփոխությունների մոդելը, փորձագետները կասեն՝ ինչն էր լավ, ինչը՝ վատ, որպեսզի Հայաստանը չկրկնի սխալները»,-ասել է դեսպանը:

Հալբախն ուշադրություն հրավիրեց այն հայտարարության վրա, որ ԵՄ-ն պատրաստ է միայն աջակցել՝ չառաջարկելով ծրագրեր, գաղափարներ, չառաջարկելով հաջողված մոդելներ։

Ըստ նրա՝ սա ենթադրում է առանցքային նրբություն այս համագործակցության հարցում։ Հալբախի դիտարկմամբ՝ այս հայտարարությունը կարևոր է նախ՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ ուկրաինական, վրացական զարգացումներից, ասոցիացումից Հայաստանի հրաժարաումից հետո ԵՄ հայտարարություններն ավելի զգուշավոր են, բոլոր վտանգները հաշվի առնող։

Հալբախի խոսքով՝ Հայաստանը նաև ԵՄ անդամ չէ, չի ասոցիացվել ԵՄ չափանիշերին, սա սահմանափակում է ԵՄ-ի կողմից նման ծրագրային միջամտությունը։

«ԵՄ-ն չի կարող ՀՀ իշխանությունների աշխատանքը ստանձնել։ Կարող եմ ենթադրել, որ սկզբնական փուլում գուցե ՀՀ-ն պահանջել է աջակցություն՝ առանց հստակ ծրագրերի, և դրանով է բացատրվում դեսպանի հայտարարությունը, որ՝ Դուք պետք է ներկայացնեք ծրագրերը, մենք պատրաստ ենք աջակցել։ Ծրագրերի շուրջ պետք է տեղի ունենա աջակցության մասին քննարկումը։ Դատելով դեսպանի խոսքերից՝ ԵՄ-ն տրամադրված է երկարաժամկետ աջակցության»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է այս տարի կրկնապատկված ԵՄ աջակցությանը, Հալբախն ասաց, որ դա էական առաջընթաց կարելի է համարել Հայաստանի համար։ «Դեսպանը թվարկեց, թե ինչն է հաշվի առնվել այս տարվա համար։ Ամեն տարի այդ դիտարկումն իրականացվում է, և ըստ այդ տարվա արդյունքների՝ որոշում է կայացվում։ ԵՄ-ն ակնկալում է, որ այդ ֆինանսավորումը կծառայի իր նպատակին, այլապես նման միջոցներ չեն տրամադրվի։ Սա նաև փորձնական փուլ է՝ հասկանալու համար, թե որքանով արդյունավետ ու ժամանակին կիրականացվեն ստանձնված պարտավորությունները»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների քաղաքական մակարդակին՝ Հալբախն ասաց, որ կողմերը ցանկություն չեն հայտնում հարաբերությունները փոխադրել այլ մակարդակի, քանի որ դեռ երկար ժամանակ չի անցել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումից։

«Հասկանալի է, որ ժամանակ է հարկավոր նոր, ավելի խորը օրակարգ մշակելու համար, հատկապես, երբ արտաքին քաղաքական կողմնորոշման մասին խոսակցություններ ՀՀ-ում չկան։ Այսօր փոփոխություններն այնքան մասշտաբային չեն երկկողմ գործակցությունում, որպեսզի հնարավոր չլինի այն տեղավորել առկա ձևաչափի մեջ»,-ասաց նա։

դիտվել է 391 անգամ
Լրահոս
Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am