Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը պետք է դառնա ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր. Ֆրանք Փալլոն

Հայաստանում Թավշյա հեղափոխությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ է բացել, արդեն՝ ռազմավարական մակարդակով, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը:

Կոնգրեսականը հեղինակել է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում խրախուսելու է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը Հայաստանին որպես ռազմավարական դաշնակցի մոտենալ: «Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ավելի ժողովրդավար է, այնտեղ իշխում է օրենքի գերակայությունը, խրախուսվում է ազատ շուկայի ձեւավորումը: Ուստի, սա հնարավորություն է մեր երկու երկրների միջեւ համագործակցության նոր հարթակ ստեղծելու համար, ոչ միայն ժողովրդավարական սկզբունքների, այլեւ՝ տնտեսական առումով, առեւտրի ոլորտներում»։

Համագործակցության մեկ այլ ոլորտ՝ Հայաստանում պառլամենտարիզմի մշակույթի ձեւավորմանը Միացյալ Նահանգների աջակցությունն է: Կոնգրեսական Փալլոնը, ով առաջին անգամ Հայաստան էր այցելել դեռեւս Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո՝ իր հետ բերելով այդ օրերին անհրաժեշտ ամերիկյան օգնություն, իսկ վերջին անգամ Հայաստանում էր Թավշյա հեղափոխությունից ամիսներ առաջ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակության կազմում, այժմ նշում է, որ Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խումբը նախատեսում է հայ եւ ամերիկյան օրենսդիրների միջեւ 2019-ին այցերի փոխանակում կազմակերպել: Ժողովրդավարական արժեքներն ու օրենքի գերակայությունը հարգող Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարեւորագույն գործընկեր է, նշում է Ֆրանք Փալլոնը: Կոնգրեսականի խոսքով, ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի զորքերը.

 

դիտվել է 426 անգամ
Լրահոս
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն Ենթակայանում բռնկված հրդեհի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է» Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայան է այրվել Էդուարդ Շարմազանով․ «Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը» Պատմական այս ծանրագույն փուլը մեզանից պահանջում է բացառիկ տոկունություն․ Թանդիլյան 2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. «ՀայաՔվե» Այսօր շարունակվում է նույն վտանգավոր քաղաքականությունը․ զիջումները ներկայացվում են որպես խաղաղության միակ ճանապարհ․ Միքայելյան Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից մեկը եղել է խմած Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am