Ոստիկանությունը փորձել է «ասֆալտին փռել» Քոչարյանի որդուն. hraparak.am

Մեր տեղեկություններով՝ որոշ ժամանակ առաջ փորձել են «ասֆալտին փռելու» օպերացիա իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի եւ նրան ընկեր, TV5-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ։ Ոստիկանության օպերատիվ ծառայողները` մի խումբ դիմակավորված անձինք, քաղաքացիական հագուստով եւ օպերատիվ համարներով մեքենայով կանգնեցրել են Թավադյանի Lexus-ը, որի ղեկին եղել է ինքը՝ Արմեն Թավադյանը, իսկ կողքին՝ Սեդրակ Քոչարյանը, ու փորձել են գործողություն իրականացնել։ Սակայն Քոչարյանի որդուն ու ընկերոջը հաջողվել է խույս տալ իրենց վրա առանց պատճառի հարձակված քաղաքացիական հաուստով ինչ-որ անձանցից ու հեռանալ։

Հետո, ըստ տեղեկության, նրանք կապ են հաստատել ոստիկանության հետ՝ ճշտելու, թե արդյոք իրենց աշխատակիցնե՞րն են եղել այդ դիմակավորված անձինք եւ ինչո՞ւ են կանգնեցրել իրենց մեքենան։ Ոստիկանությունից հասկացրել են, որ թյուրիմացություն է եղել, առաջարկել են ավելորդ աղմուկ չբարձրացնել ու թեման փակել։ Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի եղել այս միջադեպից, ուղղակի Փաշինյանի թիմակից պատգամավորներից մեկը որոշել է ոստիկանությանն ուղղորդել Քոչարյանի մերձավորների վրա։ Երեկ ասուլիսի ժամանակ հետաքրքրվեցինք ոստիկանապետ Վալերի Օսիպյանից` Սեդրակ Քոչարյանի ու Արմեն Թավադյանի նկատմամբ արդյոք եղե՞լ է նման գործողություն։ Օսիպյանը չհերքեց․ «Գուցեեւ եղած լինի, բայց դա ոչինչ չի փոխում, եւ ոստիկանությունը կաշկանդված չէ, կապ չունի՝ ով ուզում է, դա կլինի Սեդրակ Քոչարյանը, թե ուրիշ մեկը»։

Ի դեպ, նկատեցինք նաեւ, որ «ասֆալտին փռելու» գործողություններ վերջերս կարծես տեղի չեն ունենում՝ գուցե սեւազգեստներին արդեն «տեղորոշեցին» ու վերացրի՞ն, առհասարակ՝ ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում ոստիկանությունը՝ պետք է անպայման վարչապետի հրահա՞նգ լինի, որ որոշեն այս կամ այն անձին «ասֆալտին փռել»։ «Ասֆալտին փռելու գործընթաց, ուրեմն, ոստիկանությունն ունի հստակ գործառութային պարտականություններ, եւ այստեղ պարտադիր չի, որ լինի վարչապետի հանձնարարականը, ասֆալտին փռելը շարունակվում է, Դուք ուղղակի երեւի տեղեկացված չեք։ Նաեւ վստահեցնում եմ ձեզ․ այն պահից, երբ մենք խստացրել ենք մեր մոտեցումները եւ դադարել ենք հանդուրժող լինելը հանցագործների, իրավախախտների նկատմամբ, եւ մարդիկ կան, որ հասկացել են եւ ՀՀ-ում էլ ավելի օրինապաշտ են դարձել»,-ասաց պարոն Օսիպյանը։

դիտվել է 1533 անգամ
Լրահոս
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն Ենթակայանում բռնկված հրդեհի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է» Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայան է այրվել Էդուարդ Շարմազանով․ «Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը» Պատմական այս ծանրագույն փուլը մեզանից պահանջում է բացառիկ տոկունություն․ Թանդիլյան 2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. «ՀայաՔվե» Այսօր շարունակվում է նույն վտանգավոր քաղաքականությունը․ զիջումները ներկայացվում են որպես խաղաղության միակ ճանապարհ․ Միքայելյան Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից մեկը եղել է խմած Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am