Կառավարող թիմը վախենում է Ամուլսարի հիմնախնդրից

Ամուլսարի հիմնախնդիրը շարունակում է խրված մնալ «հեղափոխական» կառավա­րության կոկորդում։ Ի սկզբանե կանխատեսելի էր, որ այս հարցում Փաշինյանի կառավարությունը բախվե­լու է չափազանց բարդ ու անլուծելի թվացող խնդիր­ների։

Մի կողմ թողնենք դրա հետ առնչվող առարկայական եւ փաստական նյութն ու փոր­ձենք հարցը դիտարկել արժեքային տիրույթում, ինչը, մեր համոզմամբ, շատ ավելի կարեւոր է։

Անգլիացի պատմագետ Ա. Թոյնբին իր մարտահրավեր– պատասխան հարացույցում առաջնային պլան է մղում այն հանգամանքը, որ հանրույթնե­րը մշտապես բախվում են տարատեսակ մարտահրավերնե­րի, եւ դրանց տրվող պատաս­խաններից է կախված տվյալ հանրույթի գոյության հետագա որակն ու ընդհանրապես շա­րունակականությունը։ Այ­սինքն՝ Ամուլսարի հիմնախն­դիրը ամենեւին էլ արտասովոր հայտնություն չէ, տվյալ մար­տահրավերի գոյությունն ար­դեն իսկ օրինաչափ է ու տրա­մաբանական։

Բայց եթե մարտահրավերի գոյությունը տրամաբանական է, ապա դրա լուծման մեթոդաբանությունը առնվազն հաս­կանալի չէ, կամ իրականում ոչ մի մեթոդաբանություն էլ չկա, գոյություն չունի։ Խնդիրը բաղ­կացած է բազմաթիվ ենթախնդիրներից. որեւէ կամայական խնդրի կարգավորման մեթո­դաբանության համար անհրա­ժեշտ են հիմնարար կոնցեպտներ, իսկ դրանք էլ իրենց հեր­թին ի հայտ են գալիս դիսկուրսի եւ տեսակետների խմորման արդյունքում։ Բայց ինչպես տեսնում ենք, կառավարող թի­մը ոչ միայն տեսակետ չունի, այլ նաեւ ընդհանրապես վա­խենում է տեսակետ ունենալու մտքից։ Մոտավորապես ստացվում է հետեւյալ պատկե­րը. կա մարտահրավեր, չկա մեթոդաբանություն, չկա կոնցեպտ, չկա տեսակետ, բայց կա վախ, որը հետապնդում է հեղափոխական թիմին։ Այ­սինքն՝ ոչինչ չկա, միայն վախն ու մարտահրավերն են՝ դեմ դի­մաց, լուռ ու անորոշ։

Իսկ ինչի՞ց է վախենում է «հե­ղափոխական» կառավարու­թյունը։ Փորձենք հասկանալ։ Պետությունը, որպես համակարգ, նաեւ հետեւանք է գոյա­բանական հարցադրումների։ 16-րդ դարից սկսած՝ Արեւմտյան Եվրոպայում սաղմնա­վորվող ազգային պետություն­ների առաջնային հարցադրու­մը հետեւյալն էր. ինչպե՞ս կազ­մակերպել արդյունավետ կառավարում։ Ֆ. Բեկոնի, Թ. Հոբսի, Ջ. Լոկի եւ նրանց հաջորդող իմաստասերների քաղաքական փիլիսոփայությունը կառուցվում էր հենց այս հար­ցադրման շուրջ։ Հայկական միջավայրում արդյունավետ կառավարման հարցադրումը երբեւէ դիսկուրսի առարկա չի դարձել։ Բնական է, որ Օսմա­նյան եւ Ռուսական տիրապե­տությունների ներքո իր գոյու­թյունը մի կերպ քարշ տվող էթնոկրոնական հանրույթին հա­մանման խնդիրները չէին կա­րող հետաքրքրել։ Այդ իսկ պատճառով մեր միջավայրում մշտապես գերակայող դիրքեր է զբաղեցրել «ինչպես գոյու­թյուն ունենալ» հարցադրումը։

Չխորանալով հիմնախնդրի պատմական եւ փիլիսոփայա­կան շերտերի մեջ՝ նշենք, որ 2018 թ.–ի հեղափոխությունը հայ հանրույթին հնարավորու­թյուն է տվել փոխելու իր գոյու­թյան արժեքային ռելսերն ու տեղափոխվել մշակութային առավել բարձր միջավայր։ Այ­սինքն՝ պետականազուրկ էթնոկրոնական միավորից փո­խակերպվել պետականաստեղծ քաղաքական ազգի, որն իր առջեւ արդյունավետ կա­ռավարման հարկադրումներ է դնում։


Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 459 անգամ
Լրահոս
Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am