7-րդ գումարման խորհրդարանը 6-րդին ակնհայտորեն զիջում է

Նախկին գումարման Ազգային ժողովները մշտապես քննա­դատվում էին այն պատճա­ռով, որ վերածվել էին դակիչ մարմնի. 80 եւ ավելի տոկոս նախագծերը բերում էր կառավարությունը, ոչ թե պատգամավորները, որոնք արագ–արագ՝ մի քանի արտահերթերում քվեարկում էին նախագծե­րը՝ դարձնում օրենքներ։ Սակայն օրենսդրական աշխատանքի կոչված պատգամավորները, որոնց ընտրում է ժողովուրդը, որպես կանոն, օրենս­դրական գործունեությամբ չէին զբաղվում՝ օրենքներ չէին մշակում, օրինագծերի համահեղինակներ չէին։ Նրանցից շատերն անգամ ելույթներ չէին ունենում խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանների ժամանակ անգամ հարց չէին տալիս կառավարության անդամներին, չէին հանդիպում իրենց ընտրողների հետ, նրանց տարածքնե­րում ծագած խնդիրներով չէին զբաղվում եւ այլն։ Այս բոլոր դժգոհությունների արդյունքում այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ պատգամավորի մանդատն ընդամե­նը անարգել եւ ապահով բիզնես անե­լու «մանդատ» է, սրա-նրա բիզնեսին «կռիշ» կանգնելու, բարձր աշխատա­վարձ ստանալու եւ ամենակարեւորը՝ ողջ տարին պետության հաշվին վոյաժների՝ գործուղումների մեկնելու լավ հնարավորություն։

Հետաքրքիր է, թե Հայաստանի ամենաերիտասարդ՝ 7-րդ գումարման ԱԺ-ում այս իմաստով ինչ պատկեր է, եւ որ խմբակցություններն են առա­վել շատ հանդես եկել օրենսդրական նախաձեռնություններով։ Չէ՞ որ այս խորհրդարանի ընտրությունները չեն կեղծվել, եւ միանգամայն արդար ու օրինական ընտրությունների ճանա­պարհով մեր հասարակությունը ձեւավորել է իր սրտի ուզած խորհրդա­րանը։ Արդյոք այս խորհրդարանը ծառայո՞ւմ է հասարակությանը եւ արդարացնում է հանրային հույսերը։

ԱԺ 7-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված 29 հարցերից՝ նա­խագծերից, 8 նախագիծ ներկա­յացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, 9 նախագիծ՝ «Լուսա­վոր Հայաստանը», 3-ական՝ «Իմ քայլից» Գեւորգ Պապոյանը եւ ԲՀԿ– ից՝ Սերգեյ Բագրատյանը, 1-ական՝ ԲՀԿ խմբակցությունից՝ Տիգրան Ուրիխանյանը, իմքայլական Արտակ Մանուկյանը (վերջինս՝ նաեւ Արսեն Ջուլֆալակյանի հետ համահեղինակությամբ) եւ 1 նախագիծ՝ Ալեն Սիմոնյան, Սիփան Փաշինյան, Նաիրա Ձոհրաբյան կազմը։ Այս բաժնում կա­ռավարության որեւէ նախագիծ չկա։ Ի դեպ, «Իմ քայլում» կարծում են, որ օրենսդրական նախաձեռնություննե­րի հարցը Արարատ Միրզոյանն ուղղակի «ուզուրպացրել» է՝ անգամ Լիլիթ Մակունցին չեն ներգրավում նախաձեռնություններին. ԱԺ նախա­գահը՝ իր «թիմով», որոշել է ոչ մեկին մոտ չթողնել այս ոլորտին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 446 անգամ
Լրահոս
Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am