Քոչարյանի գործ. մերժել Նիկոլին

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում է կայացրել` մերժելով
Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա՝ ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:
Այս տարվա հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:

Դատկան երեկվա նիստի ընթացքում պարզ է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա արգելանք է դրվել դատական հնարավոր ծախսերի և քաղաքացիական հնարավոր հայցերով ծախսերի համար։ Սակայն քաղաքացիական որևէ հայց չկա, իսկ դատական ծախսերն էլ անհասկանալի է, թե որքան կարող են լինել. այս պահի դրությամբ դրանք չեն գերազանցում 900 հազար դրամը։

«Այսինքն, եթե մենք ունենք որևէ քրեական գործ, որով հիպոթետիկ հնարավոր է, որ դատական ծախս լինի ու այդ դատական ծախսը լինի 1000 դրամի, մենք պետք է ամբողջ գույքի վրա կալա՞նք դնել»,-հարցրել է դատավորը՝ հավելելով․ «Եթե քննիչը չունի պատկերացում, թե ինչի վրա է դնում կալանք, պետք է դնի ամեն ինչի վրա՞»։

Ռոբերտ Քոչարյանն էլ դատարանում հայտարարեց, որ հաճելի էր տեսնել, թե ինչպես դատախազությունը չուներ պատասխաններ դատարանի հարցերին. «Ինձ թվում է, որ դատախազությունը, բացի մեղադրելուց, պետք է հետևի օրինականությանն ու իրավունքները պաշտպանի: Պարզվում է, որ նրանք այդ մեկ ֆունկցիայի մասին ուղղակի մոռացել են:
Ընթացքում մենք քննիչին բազմաթիվ անգամներ ասել ենք իրավախախտումների մասին, բայց ամեն անգամ չի եղել արձագանք: Իմ գրասենյակից առգրավել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են գույքի օրինականությանը, թե ես գումարները որտեղից ու ինչպես եմ ստացել: Չեմ հասկանում, թե ինչու են այդ փաստաթղթերը տարել: Ես տպավորություն ունեմ, որ սա պրակտիկա է, որը Հայաստանում գոյություն ունի, քանի որ այս ամեն ինչն այնքան սովորական է արվում, որ ես ուղղակի շշմում եմ, թե ինչպես կարելի է օրենք խախտել ու այսպես արձագանքել: Զարմանալի է օրինակ կենսաթոշակի հարցում: Լավ, ես պետք է ծախսեր անեմ, պաշտպանեմ ինձ, ինչո՞ւ են այնպես անում, որ ես, ունենալով հնարավորություն, օգտվեմ բարեկամների միջոցներից: Արձագանքը նույնն է: Ենթադրում եմ, որ սա պրակտիկա է: Մարդկանց զրկում են պաշտպանելու հնարավորությունից, խեղճացնելու համար։ Մեկ տարի է՝ ոտնահարվում են իմ իրավունքները, ոտնահարվում են լկտի ձևով,-ասաց Քոչարյանը,-Ես կարծում եմ, որ իմ սեյֆից 27 հազարը վերցրել են շոկից: Երբ քննիչը սեյֆը բացեց ու տեսավ, որ 4 միլիարդ չէ, այլ ընդամենը 27 հազար»:

Թերևս պետք չէ դատավոր կամ դատախազ լինել` հասկանալու համար, որ քանի դեռ մարդու մեղքն ապացուցված չէ և չկա օրինական ուժի մեջ մտած որոշում, չի կարելի նրա հետ վարվել որպես հանցագործի: Անձի, առավել ևս նախագահի գույքի և բանկային հաշվի վրա դրված կալանքն ուղղակիորեն նրան դարձնում է քաղբանտարկյալ, հենց միայն այն պատճառով, որ, օրինակ, նախագահական թոշակը Քոչարյանը ստանում է իր կարգավիճակով պայմանավորված, ուստի չի կարող այն կորցնել առանց դատավճռի: Այս տեսանկյունից ողջունելի է, որ դատական համակարգն սկսել է ինքնուրույնություն դրսևորել և մերժել օրվա իշխանության ցուցումները: 


Հայկ Դավթյան

դիտվել է 3559 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am